Վրաստանի ընդդիմությունը պահանջում է պաշտոնանկ անել ԿԸՀ նախագահին
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Նիկա Մելիան իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիից պահանջել է պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիային: Ընդդիմությունը կարծում է, որ նա մասնակցել է հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծելուն:
Մելիան հայտարարել է, որ Իվանիշվիլին աշխատանքից հեռացնելու մասին որոշում պետք է կայացնի մինչև տեղական ժամանակով 20:00-ն, և այս դեպքում ընդդիմությունը պատրաստ կլինի Իվանիշվիլիի հետ քննարկել նոր ընտրությունների անցկացման հարցը: Պահանջը չկատարելու դեպքում գործողությունների ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ: