Մեքսիկայի նախագահը չի շնորհավորի Բայդենին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ նախքան ընտրական գործընթացի ավարտը
Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ չի շնորհավորի Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ նախքան ընտրական գործընթացի ավարտը, հաղորդում է Reuters-ը:
«ԱՄՆ ընտրությունների նկատմամբ ամենայն հարգանքով՝ մենք պատրաստվում ենք սպասել, քանի դեռ չեն լուծվել իրավաբանական հարցերը: Ես չեմ կարող շնորհավորել այս կամ այն թեկնածուին: Ես ցանկանում եմ սպասել ընտրական գործընթացի ավարտին»,-հայտարարել է Մեքսիկայի նախագահը:
Հայտնի է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով նախագահական ընտրությունների արդյունքները:
Մեքսիկայի նախագահը կապել է իր զգուշավորությունը սեփական փորձի հետ, երբ 2006 եւ 2012 թվականներին բողոքարկել էին երկու նախագահական ընտրություններում նրա հաղթանակը նախքան 2018 թվականին հաղթելը:
Նա հավելել է, որ լավ հարաբերություններ է պահպանում ինչպես ԱՄՆ գործող նախագահի, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հետ: