«Բարսելոնա» - «Բետիս»՝ 5:2
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունել էր «Բետիսին»:
Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հաղթանակ է տարել 5:2 հաշվով: «Բարսելոնայի» կազմից դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլեր են հեղինակել ֆրանսիացի ֆուտբոլիստներ Ուսման Դեմբելեն, Անտուան Գրիզմանը և իսպանացի հարձակվող Պեդրին: «Բետիսի» կազմից գոլերի հեղինակ են դարձել պարագվայցի հարձակվող Արնալդո Սանաբրիան և իսպանացի հարձակվող Լորեն Մորոնը:
Այժմ «Բարսելոնան» 11 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում, «Բետիսն» ունի 12 միավոր և 7-րդ տեղում է: