Վրաստանում քրեական գործ են հարուցել իշխանության բռնի տապալման նախապատրաստման փաստով
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել երկրում իշխանության տապալման նախապատրաստման փաստի առիթով, ասվում է հատուկ ծառայության հայտարարության մեջ:
Նշվում է, որ որոշ անձինք ծրագրում էին իշխանության բռնի տապալում՝ ընտրությունների անցանկալի արդյունքի դեպքում: Տապալման նախապատրաստմանը մասնակցել են նախկին իրավապահներ և զինվորականներ:
Վրաստանում մի քանի օր առաջ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը ստացավ ձայների ավելի քան 48%-ը, իսկ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ը՝ ավելի քան 27%: