Ընդդիմությունը Վրաստանի կառավարությանը կոչ է անում խուսափել կորոնավիրուսի պատճառով նոր սահմանափակումների սահմանումից
Ընդդիմությունը Վրաստանի կառավարությանը կոչ է անում խուսափել կորոնավիրուսի պատճառով նոր սահմանափակումների սահմանումից, որոնք կարող են ընկալվել որպես քաղաքական գործընթացներին խոչընդոտելու փորձ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ինչպես կանխատեսել են համաճարակաբանները, նոյեմբերին Վրաստանում կորոնավիրուսով վարակումների թվի լուրջ աճ է գրանցվել: Միայն վերջին մեկ օրում հայտնաբերվել է վարակման 2775 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից:
Վրաստանի կառավարությունում նշում են, որ բողոքի ակցիաները, որոնք երկրում սկսվել են հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, նպաստել են վարակումների թվի աճին: Իշխանությունները ընդդիմության առաջնորդներին կոչ են անում առավելագույնս պահպանել անվտանգության միջոցառումները:
Համազգային լոքդաուն չի նախատեսվում: Կառավարությունում նշել են, որ որոշ քաղաքներում միջոցներ կձեռնարկվեն բնակչության շարժը նվազեցնելու համար: Խոսքը, մասնավորապես գիշերային ժամերին քաղաքացիների շարժի արգելման կամ էլ հանգստյան օրերին հասարակական տրանսպորտի դադարեցման մասին է:
Ընդդիմությունը վստահ է, որ այդ միջոցները կիրառվում են՝ խոչընդոտելու նոյեմբերի 8-ին Թբիլիսիում բողոքի մեծ ակիցայի իրականացմանը: Վրաստանի խորհրդարանի առջեւ տասնյակ կուսակցությունների առաջնորդներ, ինչպես նաեւ տարբեր շրջաններից բնակիչներ կհավաքվեն, որոնք հոկտեմբերի 31-ի ընտրություններն անօրինական են համարում եւ պահանջում են նոր քվեարկության նշանակում: