Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ...

Ալիևի կլանը խարդախություններ է արել Չեռնոգորիայում. CIN-CG հետաքննական լրագրության կենտրոն

Չեռնոգորիայի հետաքննական լրագրության կենտրոնը (CIN-CG) հրապարակել է հետաքննական զեկույց՝ «Նոր խարդախություն՝ հորիզոնում. «Պորտոնովի»-ն պատկանում է Ադրբեջանի նախագահի դուստրերին» վերնագրով, որն արտատպվել է թե՛ չեռնոգորական և թե՛ սերբական բազմաթիվ լրատվականներում։

Հոդվածում նշվում է, որ Չեռնոգորիայի կառավարությունն ի սկզբանե զգալի արտոնություններ է տրամադրել Կումբորում գտնվող «Պորտոնովի» նախագծի սեփականատերերին:

Ներդրումը (ըստ «Azmont»-ի, 737.4 միլիոն եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն), որն արվել է մինչև այս տարվա օգոստոսի վերջը, 2012 թվականին տրվել էր Ադրբեջանի պետական նավթային «SOCAR» ընկերությանը, չնայած այն հանգամանքին, որ ափամերձ ամենագրավիչ հողամասերից մեկի՝ նախկինում տասնամյակներ շարունակ ռազմական համալիրի, 90 տարվա վարձակալության համար արված նրանց առաջարկը NCH ամերիկյան կոնսորցիումի արված առաջարկի կեսից էլ պակաս էր, ինչպես նաև չէր բավարարում մրցույթի այն պայմանը, որ ներդրողը պետք է լինի 4+ կամ հինգաստղանի մակարդակի զբոսաշրջային համալիրների հեղինակավոր օպերատոր:

Պլանների հաճախակի փոփոխությամբ, կառավարությունը հնարավորություն ընձեռեց կառուցել նախատեսվածից կրկնակի շատ քառակուսի մետրեր, առանձատներ և բնակարաններ վաճառքի համար, սակայն Ադրիատիկի ամենագեղեցիկ տարածքներից մեկի վարձակալության գինն այդպես էլ մնաց մեկ եվրո՝ մեկ քառակուսի մետրի համար: Մրցույթի նախօրեին, և հետագայում, պետության ղեկավարությունը հաճախ էր մեկնում Բաքու:

Այս խոշորագույն ներդրումներից մեկի հետ գործնականորեն կապակցված են Ացո և Անա Ջուկանովիչները, ինչպես նաև «Բոդաքս» կազմակերպությունը Պոդգորիցայից։

Կումբորում «Պորտոնովի» էլիտար համալիրը կառուցող «Azmont ներդրումներ» կազմակերպության վերջնական սեփականատերերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերն են՝ Արզուն և Լեյլան, ինչպես նաև նրա աները՝ Արիֆ Փաշաևը:

Չեռնոգորիայի խոշորագույն ներդրումներից մեկի սեփականատիրական նման կառուցվածքը բացահայտում է Չեռնոգորիայի հետաքննական լրագրության կենտրոնը (CIN-CG)՝ հիմնվելով պետական, ինչպես նաև օֆշորային ընկերությունների ու բանկերի խճճված սխեմաների միջոցով ստացված տեղեկությունների վրա:

«SOCAR»-ն առաջարկում է տարեկան մեկ եվրո մեկ քառակուսի մետրի համար, ֆիքսված 5 տոկոս շահույթ և ութ տարվա ընթացքում՝ 258 միլիոն եվրոյի ներդրում:
Մինդեռ NCH կոնսորցիումը առաջարկում էր երկու եվրո մեկ քառակուսի մետրի համար, շահույթի 5.1 տոկոսը, և գնահատված ներդրում՝ 200 միլիոն եվրոյի չափով, ինչպես նաև ներդրումային ծրագրում ճշգրտելով 90 միլիոն եվրոյի ներդրում:

Չնայած այն հանգամանքին, որ վարձակալության գինը կարևոր կետերից մեկն էր, սեփականաշնորհման խորհրդի մրցութային հանձնաժողովը իր որոշումը կայացրեց ադրբեջանցիների օգտին: Մրցույթի հանձնաժողովի նախագահը՝ զբոսաշրջության այն ժամանակվա նախարար Պրեդրագ Սեկուլիչն էր, իսկ մասնավորեցման խորհրդի ղեկավարը`այն ժամանակվա վարչապետ՝ Իգոր Լուկշիչը:

Կառավարությունն այնուհետև մի քանի անգամ փոխեց այս տարածքի ծրագրերը, և տվեց կրկնակի ավելի մեծ շինարարության հնարավորություն, քան նախապես ծրագրված էր, ինչպես նաև տվեց կառուցվածքի փոփոխության հնարավորություն՝ ավելի շատ բնակարաններ, առանձնատներ և բիզնես տարածքներ։ Պայմանագրում չկար նաև հակակոռուպցիոն դրույթ, որը, ինչպես գնահատում են CIN-CG զրուցակիցները՝ «լուրջ ստվեր է գցում այս գործի վրա»:

«Azmont»-ից չպատասխանեցին, թե քանի շինություն է ավարտվել մինչ այժմ: Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ հանգստավայրի տարածքում, բացի 214 բնակելի միավորներից, կլինեն շուրջ 30 տարբեր մանրածախ խանութներ: «Azmont»-ից չպատասխանեցին նաև, թե ինչքան գույք են վաճառել, և ովքեր են գնորդները:

Ներդրողների ներկայացուցիչները չհամաձայնեցին հանդիպել այս հետազոտության հեղինակների հետ, քանի որ հանգստավայրը բաց է այցելուների համար, Կումբորում նրանք տեսան, որ ափի 1800 մետր երկայնքով 26 հա տարածքի վրա մի ամբողջ փոքրիկ քաղաք է գոյացել:

Կառուցված են «One & Only» հյուրանոցը, որը դեռ չի բացվել, նավահանգիստը, առանձնատներն ու բազմաբնակարան շենքերը՝ բարեկարգված մոտեցումներով, շատրվաններով հրապարակները և ժամանակակից այգիները, որոնց շքեղությունն էլ ավելի են շեշտում տեղացիներով բնակեցված մոտակա համեստ շենքերը: Այստեղ են նաև բրենդային խանութներ, ռեստորաններ, բարեր, հնաոճ իրերի խանութներ, պատկերասրահներ, սուպերմարկետ ․․․

Առկա մեքենաներն ու աշխատողները փաստում են, որ աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն արդեն պարզ է, որ շատ բան չի մնացել: Ըստ պայմանագրի՝ ներդրողին թույլատրվում է փուլային շինարարություն, իսկ աշխատանքների ավարտը նախատեսվում է վարձակալության առաջին ութ տարվա ընթացքում, այսինքն` այս տարի: Հիմնական կապալառուն Հերցեգ Նովիում գրանցված «Picaroti Montenegro» կազմակերպությունն է, շվեյցարական համանուն ընկերության դուստր ձեռնարկությունը:

Չնայած, նախկինում Ադրբեջանի հետ գործնականում կապեր չկային, մեկ տասնամյակ առաջ այս երկիրը հանկարծ դարձավ հետաքրքիր ուղղություն և պետական վերնախավի գործընկեր:

Նախքան 2012թ․ հուլիսին «SOCAR»-ի հետ գործարքը կնքելը, ինչպես նաև դրանից հետո, Չեռնոգորիայի բարձրագույն պաշտոնյաները՝ Ալիևի հաճախակի հյուրերն էին, որի երկիրը միջազգային շրջանակներում կասկածվում է ոչ թափանցիկ գործառնույունների մեջ: Չեռնոգորիայի այն ժամանակվա նախագահ Ֆիլիպ Վույանովիչը 2011թ-ի սեպտեմբերին պաշտոնական այց կատարեց: Նույն թվականի դեկտեմբերին ճանապարհորդեց Չեռնոգորիայի ներկայիս նախագահ Միլո Ջուկանովիչը՝ որպես DPS-ի ղեկավար, իսկ նրա հետ` իր ներկայիս խորհրդական, իսկ այն ժամանակ դիվանագիտության ղեկավար՝ Միլան Ռոչեն: 2012թ-ի մայիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Ալիևի հետ Չիկագոյում հանդիպեց այն ժամանակվա վարչապետ՝ Իգոր Լուկշիչը:

Լուկշիչը, Կումբորում՝ հողամասի վարձակալության պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո, ուղևորվեց Բաքու: Ավելի ուշ, Ջուկանովիչը ևս երկու անգամ այցելեց Ադրբեջան՝ որպես վարչապետ, իսկ Վույանովիչը՝ ևս 5 անգամ, որպես երկրի նախագահ:

CIN-CG-ի Ադրբեջան այցերի մասին հարցին, Վույանովիչը և Լուկշիչը պատասխանել են, որ իրենք Ադրբեջանից ոչ մեկի հետ անձնական գործ չունեն: Ջուկանովիչի կաբինետը չի պատասխանել ոչ այցերի պատճառի մասին հարցին, ոչ էլ արդյո՞ք նա կամ Ռոչենը գործնական կապեր ու շահեր ունեն Ադրբեջանի հետ:

Ջուկանովիչի մերձավոր ընտանիքի անդամները կապված են Կումբորի բիզնեսի հետ: Քաղաքաշինության և նախագծերի հանրապետական ինստիտուտը (RZUP), որը մեծամասամբ պատկանում է նրա կրտսեր եղբորը՝ Ացային, վերահսկում է ներդրումները և զեկույցներ է պատրաստում խորհրդարանի համար: RZUP-ը աշխատանքը շահել է մրցույթում, որի դրա համար ներդրողը պետք է վճարի նրան 142,8 հազար եվրո: Նախագահի քույրը ՝ Անա Ջուկանովիչը, իր փաստաբանական գրասենյակի միջոցով, վարում էր «Ազմոնտ» բանկի իրավաբանական գործերը: Չնայած, որ և RZUP-ը, և թե ադրբեջանցիները որպես գաղտնիք են պահում տեղեկատվություններն այն այն մասին, թե ով է իրագործում շինարարական աշխատանքները, և ինչպես նաև կատարում այլ աշխատանքներ, Պոդգորիցայում տեղակայված «Bemax» ընկերությունը, որին հասարակությունը վերագրում է Միլան Ռոչենի հետ մոտիկություն, իր կայքում հայտարարեց, որ պայմանագիր է կնքել 61,5 միլիոն եվրոյի դիմաց: «Bemax»-ը բոլոր խոշոր ներդրումների անշրջանցելի կապալառուն է, այդ թվում`մայրուղու ամենամեծ հատվածում:

Կրկնապատկված քառակուսիներ՝ պայմանագրից հետո

Դեռևս 2011 թվականի սեպտեմբերի 14-ին հայտարարվել էր 242 հազար քառակուսի մետր տարածքով, 90 շինություններով, 62 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նախկին ռազմական համալիրի վարձակալության մրցույթ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2012 թվականի մարտի 15 էր:

«SOCAR»-ն ընտրվում է որպես առավել շահութաբեր հայտատու 2012 թվականի ապրիլին: Համաձայնագիրը ստորագրում են հուլիսի 10-ին զբոսաշրջության նախարար՝ Պրեդրագ Սեկուլիչը և «SOCAR»-ի ներկայացուցիչ՝ Գաֆար Գուրբանովը: Վերջինս 2012 թ-ին և 2013 թ-ին եղել է « Azmont»-ի գործադիր տնօրենը, ինչպես նաև՝ «Triangle investment» օֆշորային ընկերության տնօրենը, որը «SOCAR»-ի համար գնել էր մրցութային փաստաթղթերը: Բրիտանական ընկերությունների գրանցամատյանում նա նշված է որպես օֆշորային մի քանի այլ ընկերությունների տնօրեն:

Պայմանագրի կնքումից առաջ անցկացվել է Կումբորի պլանավորման փաստաթղթի նախագծի հանրային քննարկում (տեղանքի հետազոտություն), ըստ որի նախատեսվում էր զորանոցների տարածքում կառուցել մոտ 75 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինություններ, որոնց կեսը պետք է լինեին հյուրանոցային շինություններ, իսկ մնացածը` բացառապես բնակարանային շինություններ՝ ուղեկցող հարմարություններով, ինչպիսիք են՝ հասարակական սննդի կազմակերպումը, առևտուրը: Տեղանքի վերջնական ուսումնասիրության մեջ նշվում է, որ «ֆինանսական շուկայի կանխատեսումը ցույց է տվել, որ այդքան ցածր հզորության (800 օգտագործողի), ներդրումը կարող է ֆինանսապես կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե տարածքի հզորության 50 տոկոսը գտնվում է բարձրակարգ հյուրանոցներում, իսկ 50 տոկոսը` բարձր կարգի բնակման համար»:

Այն բանից հետո, երբ 2012թ. հուլիսի 26-ին Կառավարությունն ու Ազգային ժողովը հաստատեցին վարձակալության պայմանագիրը, Կումբորի պլանավորվման վերջնական տարբերակով ադրբեջանցիներին այդ տարվա վերջին թույլատրվեց կառուցել երկու անգամ ավելի շատ՝ 100,000 քառակուսի մետր զբոսաշրջային շինություններ (ներառյալ հյուրանոցային կացարաններ) ինչպես նաև 45,000 քառակուսի մետր բարձրակարգ բնակարաններ, խանութներ, հասարակական սննդի, մշակութային և այլ շինություններ, և պայմանագրով նախատեված նավակայան՝ 250 նավերի համար:

Ավելի շատ շինարարությունն ու շահույթը չեն ուղեկցվել վարձակալության գնի բարձրացմամբ

2014 թվականին կրկին փոփոխության է ենթարկվում «Sektor 5» Կամբորի տեղանքի պետական ուսումնասիրությունը: Հնարավոր է դառնում կառուցել լրացուցիչ ընդհանուր հինգ հազար քառակուսի մետր՝ այսպիսով փոփոխելով կառուցվածքը բնակարանների, առանձնատների, խանութների և ռեստորանների տարածքի քառակուսիները կրկնապատկվեցին:

Սեփականաշնորհման գործընթացի դիտման և վերահսկման խորհրդարանական հանձնաժողովի նախկին անդամ՝ Մլադեն Բոյանիչը, CIN-CG-ի հարցազրույցում ասում է, որ պետական գույքի վաճառքից հետո պլանային փաստաթղթերի փոփոխությունը «կարմիր լույս է», որը վկայում է կոռուպցիայի հավանական առկայության մասին:

«Հաճախ տեղի էին ունենում փոխակերպումներ, ինչպես նաև տարածության օգտագործման աստիճանի բարձրացում: Այս ամենն ազդում է, առաջին հերթին, հողի վաճառքի գնի վրա, իսկ ավելի ուշ փուլում ՝ շինությունների չափի և արժեքի վրա… Պորտոնովը ընդամենը մեկ օրինակն է, թե ինչպես է պետությունը գիտակցաբար հրաժարվել իր հեղինակությունից », – ասաց Բոյանիչը:

Մարդու իրավունքների պաշտպանության ՀԿ-ի իրավախորհրդատու Ինես Մրդովիչի համար խնդրահարույց է, որ «SOCAR»-ի հետ պայմանագրում չկա հակակոռուպցիոն դրույթ, որը տրամադրվում է ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի մի շարք փաստաթղթերով:

«Երբ վարձակալում եք անհավատալի 90 տարի, որի ետևում թաքնված է տեղանքի վաճառքը, և ներդրումների ծավալը՝ չափվում է հարյուրավոր միլիոններ եվրոյով, առնվազն ինչ պետք է անեն իշխանությունները դա համաձայնագրով պետության շահերը լավագույնս պաշտպանելն է, ներառյալ՝ հակակոռուպցիոն դրույթներով համաձայնագրում, քանի որ այս ձևով է ապացուցում պատասխանատու վերաբերմունքը հանրային ռեսուրսների և քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Մրդովիչը CIN-CG-ի հետ զրույցում:

Ասոցացված ընկերություններ և դասակարգված տեղեկատվություն

«Azmont»-ը Մոնտենեգրոյում հիմնել է հինգ «դուստր» ձեռնարկություն, իսկ 2016-ին` բանկ: Այն սկզբում կոչվում էր «Ազմոնտ», այնուհետև՝ «Նովա բանկա», իսկ այժմ՝ «Ադրիատիկ բանկա»: Իրավաբանական գործերը կատարում էին Անա Ջուկանովիչի փաստաբանական գրասենյակի միջոցով:

2019-ի հուլիսին «Azmon»-ը 7,1 միլիոն եվրոյով վաճառեց «Նովա Բանկան» ամերիկյան «Adriatic Capital LLC»-ին: Ըստ բանկային շրջանակների ոչ պաշտոնական տեղեկությունների, դա արեցին, քանի որ չկարողացան գտնել թղթակցային բանկ արտասահմանյան վճարային գործարքների համար:

CRPS-ի տվյալների համաձայն, բանկի նոր սեփականատերերն են Ալեքսանդր Շնայդերը (80 տոկոս) և Դավիթ Գենեկովը (20 տոկոս):

Շնայդերըը «Midland Group»-ի համահիմնադիրն ու նախագահն է, որին կառավարությունը տվել էր Նիկշիչի մետաղագործական գործարանի ղեկավարությունը 2004 թվականի կեսերից մինչև 2005 թվականի վերջը, երբ նա չճշտված հանգամանքներում լքեց գործարանը` թողնելով 2,7 մլն եվրո հարկային պարտք:

«Midland Group»-ի իրավաբանական ներկայացուցիչը Մոնտենեգրոյում նույնպես Անա Ջուկանովիչն էր:

CIN-CG-ի այն հարցին, թե ինչու են նրանք համաձայնություն տվել, որ «Նովա Բանկա»-ն գնվի անվստահելի վարկանիշով մի ներդրողի կողմից, որն իրեն նման ձևով ցուցաբերեց Նիկշիչի մետաղագործական գործարանում, CBCG-ն պատասխանեց, որ նա ներկայացրել է սահմանված, ինչպես նաև լրացուցիչ պահանջված փաստաթղթերը՝ վերջին երեք տարիների ընթացում հայտարարագրված կամ վճարված հարկերի ապացույցները, չանելով հիշատակում մետաղական գործարանի 2.7 միլիոն եվրոյի պարտքի մասին:

«Adriatic Bank»-ի մյուս սեփականատերը «Geneco’s Plastic Surgery Group»-ն է` Դալլասից:

CBCG-ն հրաժարվեց CIN-CG-ին տրամադրել «Նովա Բանկա»-ի վաճառքի համաձայնության փաստաթուղթը`բացատրելով, որ դա գաղտնի է:

Բոլորը Բաքվում

«DPS-ի պետ Միլո Ջուկանովիչը և արտաքին գործերի նախարար Միլան Ռոչենը 2011 թվականի դեկտեմբերի 21-ից 23-ը աշխատանքային այցով գտնվել են Ադրբեջանի Հանրապետությունում՝ «Արդիականացման քաղաքականություն. Նոր տնտեսական և սոցիալական մարտահրավերներ» միջազգային համաժողովում»,- ասվում էր Ադրբեջանի և Չեռնոգորիայի մշակույթի և տնտեսական կենտրոնի կայքերում:

Ջուկանովիչը ևս երկու անգամ այցելել է Ադրբեջան, որպես վարչապետ: 2011թ-ի սեպտեմբերին կայացած առաջին պաշտոնական այցից հետո, Չեռնոգորիայի նախագահ՝ Ֆիլիպ Վույանովիչն այցելել է Ադրբեջան 2012, 2013, 2015, 2016 և 2017 թվականներին: Նրա դուստրը՝ Նինա Վույանովիչը, 2017 թ․ օգոստոսին մասնակցել է Բաքվում կայացած «Երիտասարդ առաջնորդների» գլոբալ ֆորումին, իսկ կինը ՝ Սվետլանան, 2017թ.-ի սեպտեմբերին, Գերագույն դատարանի նախագահ՝ Վեսնա Մեդենիցայի գլխավորած պատվիրակության հետ այցելել է Ադրբեջան:

Վույանովիչի գրասենյակը՝ միաժամանակ ժխտելով, որ «Չեռնոգորիայի նախկին նախագահը, բացարձակապես, երբեք չի ունեցել որևէ գործնական հարաբերություն Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի որևէ մեկի հետ», այցի պատճառները տեղադրել են նախկին նախագահի կայքում: Կայքում ի թիվս այլ բաների, նշվում է, որ 2013 թ․ դեկտեմբերին նա մասնակցեց «Շահ Դենիզ 2» գազատարի խորհրդաժողովին, որտեղ Չեռնոգորիայի, Ադրբեջանի, Ալբանիայի և Խորվաթիայի միջև ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր»՝ այդ երկրներում գազային միջանցքի կառուցման համագործակցության մասին:

Վերջերս Վույանովիչն աջակցման նամակ է հղել Ալիևին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, նշելով, որ «նա մեծ տխրությամբ և անհանգստությամբ է ստացել խաղաղության բազմակի խախտումների և անմեղ մարդկանց սպանության մասին լուրերը»:

CIN-CG-ի այն հարցին, թե արդյո՞ք նա այդպիսի նամակ է ուղարկել Հայաստանի նախագահին, Վույանովիչի գրասենյակը պատասխանել է, որ նա միշտ հարգանք է հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի դիրքորոշման համար, որոնք ցույց են տալիս տասնամյակներ տևող հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 819 անգամ
Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan