Իսպանիայի տնտեսության վերականգնումը կախված է կորոնավիրուսի համավարակի զսպումից
Իսպանիայի տնտեսության վերականգնումը կախված է կորոնավիրուսի համավարակի զսպումից, ասել է երկրի էկոնոմիկայի նախարար Նադյա Կալվինոն, փոխանցում է Reuters-ը:
Իսպանիայի համախառն ներքին արդյունքը երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ աճել է ռեկորդային 16.7 տոկոսով, երբ հունիսին համազգային կարանտինի չեղարկումը հնարավորություն տվեց տնտեսությանը սկսել վերականգնումը պատմության մեջ ամենախորը ռեցեսիայից հետո: ՀՆԱ-ն դեռ 8.7 տոկոսով ավելի քիչ է անցյալ տարվա համեմատ:
Սակայն Իսպանիայի իշխանությունները, ինչպես եւ տարածաշրջանի մյուս երկրները, վերջին շաբաթներին տնտեսական գործունեության նոր սահմանափակումներ են մտցրել` կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար: