Ֆիննախ. ՀՀ արտաքին գործերի նախարարությանը լրացուցիչ 2.8 միլիարդ դրամ կտրամադրվի
Պետական բյուջեից մոտ 2.8 միլիարդ դրամ կհատկացվի Հայաստանի արտգործնախարարության կարիքների համար: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Այս միջոցները, ինչպես նշեց նախարարը, ուղղվելու են արմատական համակարգային փոփոխություններին: «Բացի այդ, լրացուցիչ ծրագրեր կիրականացվեն: Նախ մենք կապահովենք մեր արտաքին գերատեսրության, հատկապես` արտաքին ներկայացուցչությունների լիարժեք անկախությունը դրսից եկող ցանկացած լրացուցիչ ֆինանսավորումից»,- պարզաբանեց Ջանջուղազյանը: