Մենք պետք է հաղթենք, վստահ եղեք. Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը առաջնագծում է (Տեսանյութ)
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը առաջնագծում է: Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ֆեյսբուքյան էջը, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել:
«Ամբողջ սփյուռքի հայությունը այսօր մեկ գաղափարով լցված է օգնել, օգտակար լինել, պաշտպանել մեր Արցախի Հանրապետությունը: Երբեք չկարծեք, որ դուք առանձին եք, մենք պետք է հաղթենք, վստահ եղեք, որովհետեւ ձեզ նման առյուծասիրտ զինվորներ ունենք, դուք մեր հպարտությունն եք: Մենք ձեր առջեւ խոնարհվում ենք, մենք ձեզնով հպարտ ենք»,-ասում է թեմի առաջնորդը` դիմելով առաջնագծի զինծառայողներին: