Մարտունիում և Մարտակերտում «Գրադ»-ի և «Սմերչ»-ի հրթիռներից բացի կիրառվում է նաև ռազմական ավիացիա․ Արցախի ԱԻՊԾ
Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
«Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:
Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:
Տուժածներ չկան:
Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է»,-ասված է հաղորդագրության մեջ: