2021 թվականին սպասվում է պետական պարտքի հարաբերական եւ անվանական ցուցանիշների աճ․ ֆիննախ
2021 թվականին Հայաստանում պետական պարտքի հարաբերական եւ անվանական ցուցանիշները կաճեն։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ընդ որում, նրա խոսքով, 2020 թվականն արդեն գնահատվում է որպես ճգնաժամային։
«Չենք կարծում, որ 2021 թվականին վերականգնումը անմիջապես եւ անհապաղ կլինի, հետեւաբար 2021 թվականը նույնպես բացառիկ է համարվելու։ Մենք կգրանցենք պետական պարտքի աճ»,- ասաց Ջանջուղազյանը։
Ջանջուղազյանի խոսքով՝ 2020 թվականի համեմատությամբ 2021 թվականին Հայաստանի պետական պարտքը կարող է աճել 1,7 տոկոսով։