Հնդկաստանում ձերբակալել է երկու տղամարդ, որոնք վաճառել են «Ալադինի կախարդական լամպը» 70 000 ֆունտով
Հնդկաստանում ձերբակալվել էր երկու տղամարդ, որոնք նենգաբար վաճառել են բժշկին «Ալադինի կախարդական լամպը» 70 000 ֆունտով, գրում է The Guardian-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգում:
Բժիշկ Լայիք Խանը դիմել էր ոստիկանություն, երբ հասկացել էր, որ «կախարդական» լամպը չունի մոգական ուժ, եւ դրանից ջինը չի պատրաստվում դուրս թռնել:
Ինչպես AFP գործակալությանը հայտնել է տեղի ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ Ամիթ Ռայը, խաբեբաները գործարք են կնքել իրենց զոհի հետ 7 մլն ռուպի արժողությամբ (համարժեք է 72 000 ֆունտի):
Նրա խոսքով՝ տղամարդիկ ձերբակալված են եւ հսկողության տակ կմնան մինչեւ մեղադրանքի առաջադրումը:
Նա հավելել է, որ հանցագործներից մեկի տիկինը նույնպես մեղադրվել է խարդախության մեջ եւ փախուստի դիմել: