Քվեբեկում «միջնադարյան հանդերձանքով» անհայտ անձը սառը զենքով հարձակում է իրականացրել, զոհերից մեկի կոկորդն է կտրել
Կանադայի Քվեբեկ քաղաքում «միջնադարյան հանդերձանքով» անհայտ անձը հարձակվել է քաղաքացիների վրա: Զոհվել է առնվազն երկու, վիրավորվել՝ հինգ մարդ: Հանցագործը բերման է ենթարկվել:
Նրա ավտոմեքենայի սրահում ոստիկանությունը հայտնաբերել է վառելիքով տարաներ եւ սառը զենք:
Նշվում է, որ բերման ենթարկվածը 25 տարեկան է, հաղորդում է Gazeta-ն:
Հանցագործը զոհերից մեկի կոկորդն է կտրել, հաղորդում է կանադական Le Soleil թերթը: