Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ...

Պատերազմն ինձ ստիպեց, չկարողացա լռել...Կարինե Գևորգյան.Պրեմիերա (Տեսանյութ և լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, Կարինե Գևորգյանը, Սյուզի Հարությունյանը, Հովհաննես Մանուչարյանը և Հովհաննես Բաբախանյանը հանդես են եկել համատեղ նոր տեսահոլովակով՝ արտացոլելով այս օրերին բոլորիս սրտի ցավն ու տոկունությունը:

Operativ լրատվականը զրուցել է մեր գործընկեր Կարինե Գևորգյանի հետ, ով կարծում է, որ 2020 թվականը ծանր, բայց ինքնամաքրման տարի է, կորոնավիրուս, ապա պատերազմ, բայց ոչինչ պատահական չէ:

 

-Կարինե, մի փոքր պատմեք երգի ստեղծման պատմությունը:

- Երգի ծնունդը շատ պատահական ու, միաժամանակ, ոչ պատահական է եղել: Որպես երգչուհի առաջին անգամ եմ երգում, ու նաև համահեղինակն եմ երգի: Պատերազմի առաջին շաբաթն էր, լրագրող լինելով, քանի որ ավելի շատ ինֆորմացիա ունեի, քան ուրիշներին է հասանելի, նաև ներսում մարդիկ ունեի, որոնք ավելի լավ էին իրավիճակը պատկերացնում և ներկայացնում, թեև ես պատերազմական այս ծանր օրերի մասին չէի խոսում, բայց այդ ամենը կուտակվել էր իմ մեջ: Ասեմ նաև, որ ներառվել էի Արցախի մեր հայրենակիցներին օգնություն ցույց տալու կազմակերպչական աշխատանքներում, ու այդ ապրումները ինչ-որ տեղից պետք է դուրս գային, որն էլ եղավ երգի տեսքով:

Գործընկերներիցս հեռակա կարգով՝ ֆեյսբուքով, զրուցում էի երգահան Օֆելյա Մկրտչյանի հետ, ինքն էլ ասաց, որ ցավում է մեր զինվորների կորստի համար, որ այս ամենին դիմանալ չի լինում, ասաց նաև, որ լացելով երգ է գրում, ու զգացի, որ նույնն ինձ հետ է կատարվում, կարծես երգեր կան ծնված մեջս, որոնք պետք է թղթին հանձնել, այդ ամբողջը արցունքոտ աչքերով, առանց կառավարելու, ուղեղը ինչ-որ բանի վրա կենտրոնացնելու, ես իմ հատվածն ուղարկեցի, ինքն իր գրածը, և որոշեցինք, որ այս երգին պետք է ծնունդ տրվի անպայման:

 

Այնքան լավ իրար հասկացանք, շատ արագ երգը ծնվեց, կարծես արդեն վաղուց պատրաստ լիներ: Այդ ժամանակ երգչուհի Սյուզի Հարությունյանին, ով Օֆելյայի դուստրն է, խնդրեցինք, թե՝ արի հարստացրու երգը քո ձայնով, ու կարծում եմ՝ հրաշալի ստացվեց, թեև տարբեր ոճի ձայներ ունենք:

-Ինչպե՞ս ընթացան երգի ստեղծման փուլերը:

- Երբ երգը պատրաստ էր, անմիջապես ուղարկեցի երաժիշտ ընկերներիս, որովհետև, թեև ինքնաքննադատ եմ շատ, բայց ինքս շատ էի հավանել, ուղարկեցի, որպեսզի հասկանամ՝ արժե՞ այս ամենին շարունակություն տալ, թե՝ ոչ: Անմիջապես լսելուց հետո նրանք լավ, դրական խոսքեր ասացին, ու ոչ թե, որ իմ ընկերներն են, այլ որովհետև իրոք, լավն է ու պետք է այն կյանքի կոչել:

Կյանքումս առաջին անգամ խնդրել եմ….չմերժեցին, որի համար շատ շնորհակալ եմ:

Երաժիշտ ընկերներս խելք-խելքի տվեցին, հետաքրքիր գործիքավորում ստացան, ապա սկսվեց փոփոխությունների փուլը: Սկզբում երգն ինձ համար էի պատկերացնում, ապա տեղում հասկացա, որ Սյուզին իր սիրուն ձայնով պիտի միանա, հետո հասկացանք նաև, որ տղաներ պետք է լինեն, տղաների ուժ է պետք: Հովհաննես Մանուչարյանին ու Հովհաննես Բաբախանյանին խնդրեցինք միանալ, և նրանք իրենց շեշտադրումներով, գեղեցիկ ձայնով ավելի հարստացրին ստեղծագործությունը:

Գործիքավորումը վստահել եմ Alikhanyan's Studio-ին, իմ լավ ընկերոջը՝ Արթուր Ալիխանյանին: 

Շնորհակալ եմ Սերգեյ Հովհաննիսյանին, որովհետև նա այդ ամբողջ թիմում միակն էր, որ անծանոթ էր, բայց ողջ ընթացքում ընկերներիս հավասար սրտացավությամբ մոտեցավ աշխատանքին:

-Ինչպե՞ս կարողացաք նաև կարճ ժամանակում տեսահոլովակ նկարել:

- Տեսահոլովակի մտադրություն չկար, բայց հետո որոշեցինք՝ թեկուզ տաղավարային տարբերակով այն նկարահանենք: Դա էլ տեղում կազմակերպեցինք:

Ընկերներիս միացավ Pro Media Holding-ի հիմնադիր Էդգար Ղուկասյանը, ում խոսքով՝ իր կյանքը կերել եմ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ներողություն խնդրել, եթե ինչ-որ մեկին աշխատանքային ընթացքում նեղացրել եմ: Այնպիսի օրեր են, որ բոլորիս նյարդերը տեղի են տալիս չնչին առիթով անգամ, բայց ընկերներս համբերատար ամեն ինչ ավարտին են հասցրել: Ես էլ այդպիսին եմ, ձեր ընկերն եմ, ի՞նչ պիտի անեք: Գուցե առաջին քայլերս էր, մանավանդ, զինվորների հետ կապված երգով, դրա համար մանրուքների վրա չէի կարողանում աչք փակել:

Շնորհակալ եմ ողջ թիմին, բոլորին՝ մեկ առ մեկ: Շնորհակալ եմ Վարդան Վարդանյանին, բազկիթառահարին, ով երգը պատահաբար լսելով, պատրաստակամություն էր հայտնել միանալ կենդանի հնչողությամբ գործիքավորմանը:

Շնորհակալ եմ դիմահարդարին, վարսահարդարին՝ EM beauty սրահին, դիմահարդար Էլլադային, վարսահարդար Նառային, որ կես խոսքից միացան այդ գործին:

Շնորհակալ եմ նրանց, ովքեր մնացել են կադրից դուրս, բայց ահռելի աշխատանք են կատարել:

- Ի՞նչ արձագանքներ արդեն կան, թե՞ դեռ մի փոքր շուտ է խոսել այդ մասին:

- Երգը դեռ պատրաստման փուլում էր, ու այդ ամբողջ ընթացքում ինձ հետաքրքիր էր կարծիքներ լսել, որովհետև սա իմ առաջին աշխատանքն էր, բացի այդ գուցե այլ թեմա լիներ, նման պատասխանատվությամբ չվերաբերեի, բայց այս պարագայում շատ էր հուզում, թե ինչ կասեն սովորական լսողները, ովքեր երաժիշտներ չեն, ու հիմնականում ասում էին, որ լավ է ստացվել, դիպչում է սրտին, ու այդ ամենը իհարկե ոգևորում էր: Մինչև այս պահն էլ որևէ վատ մեկնաբանություն, կարծիք չեմ լսել, ուրախ եմ, որ հավանել են, որ հասել է մարդկանց սրտերին:

Այս երգը թեև ինձ համար մեկնարկ էր, ու շատ երկար եմ սպասել այս օրվան, կարելի է ասել, գիտակից շրջանից սկսած երևի 15-20 տարի սպասել եմ, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգել էի մեկնարկը, մարդիկ շնորհավորում են, բայց դեռ չեմ կարողանում այդ շնորհավորանքները ընկալել, այլ ուզում եմ լսել, լա՞վն էր, թե՞ վատն էր, կհասնի՞ մեր տղերքին, թե՝ ոչ: Մի տեսակ անջատվել է գիտակցությունս, որ սա պրեմիերա է: Հիմա ավելի շատ կարծիքներն եմ ուզում լսել:

- Որպես արվեստի բնագավառի երիտասարդ ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների շրջանում տրամադրությունները:

- Այն, ինչ արեցին մարդիկ պատերազմի առաջին օրվանից սկսած, հպարտություն, ոգևորություն, թասիբ էր: Բոլորը ինքնակազմակերպվեցին, մոռացան ամեն բան, իրենց ով լինելը, քաղաքական պատկանելիությունը, սկսեցին մեր զինվորների համար սահմանին օգնություն ուղարկել,Արցախի մեր հայրենակիցներին ապաստան տրամադրել, ով ինչով կարող է, ու դա ահռելի չափերի հասավ: Այս ամենումշատ մեծ է մեր երիտասարդների դերը, նրանք են այս կազմակերպչական ոգին առաջ տանողները: Մեկ առ մեկ շնորհակալ եմ բոլորին: Ամեն ինչ այնքան վարակիչ դարձավ, ու բոլորս համախմբվեցին,կարծես մեկ ընտանիք լինենք: Աշխարհը զարմացավ, թեև լռում է: Հիմա էլ, թիկունքն ամուր է՝ չնայած որոշ պառակտությունների:

- Մի փոքր էլ պատմեք Ձեր անցած ուղու մասին:


- Իմ անցած ուղու մասին շատ բան չկա խոսելու: Փոքր տարիքից միշտ ակտիվ եմ եղել, շատ սիրել եմ բեմ, էկրան, երաժշտություն, մանկուց երգել եմ, մասնակցել տարբեր միջոցառումների, համերգների, բայց արդեն երբ պիտի շարունակեի ուսումս որպես ուսանող, երգի բնագավառումշատ չշարունակեցի տարբեր պատճառներով, երևի ավելի շատ նշանակություն տվեցի,մարդկանց կարծիքին, քան պետք էր, այդ թվում՝ հարազատներիս, ու չզբաղվեցի պրոֆեսիոնալ ձևով նրանով, ինչը շատեմ սիրում, ինչն իմն է:

Սովորել եմ Երևանի Երգի Պետական թատրոնում, ուսում եմ ստացել նաև Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ մանկավարժ-լեզվաբանի որակավորում ունեմ, որից հետո շարունակեցի մագիստրատուրայում ուսումնասիրել լրագրություն:

Իմ բոլոր մասնագիտությունները կապված են միմյանց, շատ սիրում եմ, աշխատում եմ ու նաև առօրյայում ինձ պետք են գալիս: Երգի հետ կապված պրոֆեսիոնալ առումով լուրջ քայլ չեմ արել, և չեմ կարող ասել, որ ներկայանում եմ որպես երգչուհի:

Շրջապատումս շատ ունեմ լավ ընկերներ, մտերիմներ երգարվեստից, ովքեր միշտ խորհուրդ են տվել սկսել երգել, իսկ իմ գործընկերները, լրագրող ընկերներն ասում էին՝ երբ սկսես, լուսաբանելը՝ մեզ վրա: Լուսաբանումն ու ներկայացնելը շատ կարևոր է, որովհետև բոլորս գիտենք՝ ինչ կարևոր է ճիշտ ու գրագետ լուսաբանելը, ու շատ շնորհակալ եմ նաև Ձեզ, որ իմ մեկնարկի ժամանակ ինձ չմոռացաք ու անհրաժեշտություն համարեցիք ժամանակ տրամադրել ու անդրադառնալ իմ անձին ու երգին:

Հուսամ, այն, ինչը որպես առաջին քայլ արել եմ, համարձակվել եմ, մարդկանց ականջին հաճելի է, իհարկե, անթերի չի կարող լինել, առավել ևս, որ կարճ ժամկետներում է արվել, բայց հուսամ, որ ընդհանուր տպավորությունը երգի շուրջ դրական է:

- 2020 թականը կարծես սև տարի էր հայերիս համար, Կորոնավիրուս, հիմա էլ պատերազմ: Ի՞նչ կմաղթեք մեր հայրենակիցներին:

- 2020 թվականը, իսկապես, շատ ծանր տարի է, ու իրականում ոչինչ պատահական չէ. Կորոնավիրուսն էլ, պատերազմն էլ: Ինձ համար սա ինքնամաքրման տարի է նաև, սա նշան է, սա հնարավորություն է, որ մարդիկ իրենց հետ մնան, հասկանան, թե ովքեր են, ինչ են անում, ինչ պիտի չանեն, ինչին պետք է նշանակություն տան, սիրեն մարդկանց, րոպեն, վայրկյանը ճիշտ գնահատեն: Ափսոս, որ շատ հարազատների ենք կորցրել և՛կորոնավիրուսի պատճառով, և պատերազմը շատերի կյանքը խլեց… Էլ դիմանալու չէ….ուզում եմ, որ այս ծանր շրջանը վերջինը լինի, մարդիկ հնարավորինս ազատվեն չարությունից, նախանձությունից, մեկը մյուսի կյանքում ինչ-որ սեփականատիրոջ իրավունքով հայտնվելու ցանկությունից:

Իսկ սահմանի մեր տղերքին ուզում եմ մեկ առ մեկ շնորհակալ լինել ամեն վայրկյանի համար, պինդ գրկում եմ բոլորին,ուզումեմ, որ շուտ ավարտվի ամեն բան և վերադառնան իրենց մայրերի, քույրեր, սիրած աղջիկներ մոտ, ուզում եմ՝ այլևս չլսենք այդ սև ցուցակների մասին, որովհետև առանց այդ էլ շատ ենք կորցրել, ու մեղավոր եմ զգում, որ բոլորին դեմքով, անուններով չեմ կարողանալու հիշել: Աստված՝ բոլորին պահապան:

- Շնորհակալություն, Կարինե, հետաքրքիր զրույցի համար, Ձեզ իսկապես, բարի մեկնարկ, և ես էլ որպես օբյեկտիվ ունկընդիր ասեմ, որ իսկապես, հրաշալի գործ է ստացվել: Շնորհակալություն Ձեզ և Ձեր ընկերներին նման գեղեցիկ կատարման համար: Եվ թո՛ղ կատարվեն երգի բառերը, թո՛ղ մեր զինվորները էլ չպակասեն, բարով ու հաղթանակով տուն գան:

Հեղինակ՝ Անուշ Կրկյաշարյան

 

դիտվել է 2009 անգամ
Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan