Արցախի պատերազմի սկսման պահից Հայաստանի ԱԺ-ում ոչ ոք որևէ պարգևատրում չի ստացել. աշխատակազմի ղեկավար
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ Ազգային ժողովի ո՛չ պատգամավորները, ո՛չ աշխատակազմը որևէ պարգևատրում չեն ստացել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
«Կոչ եմ անում ակնհայտ կեղծիք տարածողներին մեկ անգամ եւս փնտրեն բարոյականության նշույլներ իրենց ներսում»,-հավելել է նա: