Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 5.5 միլիոնը. RT
Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսային հիվանդությունն ախտորոշվել է 22 282 մարդու մոտ: Այս մասին հայտնում է RT-ն՝ նշելով, որ ընդհանուր առմամբ Բրազիլիայում վարակված է 5 516 658 մարդ:
Երկրի առողջապահությանն նախարարությունից հայտնում են, որ վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 508 մարդ:
Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 159 477 մարդ:
Եվս 4 966 264 մարդ ապաքինվել է համավարակից հետո: