Վրաստանն ընտրում է օրենսդիր մարմնի անդամներին. պատգամավորական աթոռի համար մրցակցությունը մեծ է
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանը կընտրի 10-րդ գումարման խորհրդարանի 150 պատգամավորներին:
Վրաստանում պատգամավորական աթոռի համար մրցակցությունը բավական մեծ է. մասնակցության ցանկություն է հայտնել 48 կուսակցություն եւ 2 դաշինք:
Կընտրվեն 150 պատգամավորներ՝ 120-ը համամասնական, 30-ը՝ մեծամասնական կարգով: