Ռադայի ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, որ Կիեւը զենք է մատակարարում Բաքվին
Գերագույն Ռադայի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունից պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ տեղեկություններ ունի Կիեւի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին:
«Ինձ հայտնի է դարձել, որ Ուկրաինան ակտիվորեն մասնակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտությանը՝ զենք մատակարարելով Ադրբեջանին: «Ուկրսպեցէքսպորտ»-ից հերթական բեռը թռիչք է իրականացրել դեպի Ստամբուլ, ապա՝ Բաքու, որտեղ ստացողը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է»,-գրել է նա Թելեգրամի իր ալիքում:
Պատգամավորը տեղադրել է Flightradar 24 կայքից սքրինշոթը: Համաձայն սքրինշոթի՝ Boeing 747 - 4R7 (F) ինքնաթիռը` «սարքավորումների» բեռով, Կիեւից օդ է բարձրացել հոկտեմբերի 30-ին ժամը 06:22-ին (Մոսկվայի ժամանակով 07:22-ին):
«Պատգամավորական հարցում եմ պատրաստում»,-հավելել է քաղաքական գործիչը: