Նոր Զելանդիան քվեարկել է էվթանազիայի օրինականացման օգտին
Նոր Զելանդիան քվեարկել է էվթանազիայի օրինականացման օգտին, հայտնում է BBC-ն:
Հանրաքվեի նախնական արդյունքները ցույց են տվել, որ ընտրողների 65.2 տոկոսը կողմ է «Կյանքի վերջն ընտրելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելուն:
Դա թույլ կտա անբուժելի հիվանդ մարդկանց, ում վեց ամսից քիչ է մնացել, կյանքից հեռանալ երկու բժիշկների համաձայնությամբ:
Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կդառնան մինչեւ նոյեմբերի 6-ը: Հանրաքվեն պարտադիր է, եւ սպասվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի նոյեմբերից: