Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ (ֆոտո)
Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ժնեւում տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: