Արցախը նոր հերոս ունի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Սուրեն Բարսեղյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանի և Անդրանիկ Մկրտչյանին «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ կշնորհի: