Սխտորն ու կոճապղպեղը վիրուսների դեմ անզոր են
Սխտորն ու կոճապղպեղը վիրուսների դեմ համարյա սպեղանի են համարվում, բայց իրականում սա պարզապես առասպել է։ Չնայած այս մթերքները շատ օգտակար են չափավոր օգտագործման դեպքում, դրանք ապացուցված հակավիրուսային արդյունավետություն չունեն:
Ինչպես հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը», իմունոլոգ-ալերգոլոգ Մարինա Ապլետաեւան պնդում է, որ սոխի, սխտորի եւ կոճապղպեղի մեջ, իրոք, կան բավական շատ նյութեր, որոնք ընդունակ են պայքարել մանրէների դեմ: Բայց սա նշանակում է, որ այդ մթերքներն ունեն հակաբակտերիալ, այլ ոչ թե հակավիրուսային հատկություններ: Այս մթերքները հարմար չեն վիրուսներից պաշտպանվելու համար:
Բացի այդ, պետք է հիշել, որ որեւէ դրական արդյունք ստանալու համար մարդիկ պարբերաբար պետք է ոչ շատ քանակությամբ կոճապղպեղ, սոխ եւ սխտոր օգտագործեն: Եթե սննդակարգում դրանց քանակը ավելացնենք, դա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:
Մասնագետի խոսքով՝ եթե կոճապղպեղը չարաշահել, դա կարող է գաստրիտ եւ աղեստամոքսային համակարգի հետ կապված այլ խնդիրներ առաջացնել: Այս բոլոր խնդիրները թուլացնում են իմունային համակարգը, ինչը հատկապես վտանգավոր է, եթե հաշվի առնենք կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: