Երևան, 01.Դեկտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Փաշինյանի միակ հույսը մնացել է դատարանների նկ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույ... Վանաձորում բախվել են «ՎԱԶ-2114» և «Peugeot 20... «Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողու... Ալումյան. Փաշինյանն իր հայտարարությամբ ապացու... Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբ... Սա է ամբողջ ճշմարտությունը․ Արկադի Ղուկասյանի... Աշակերտներին արդեն կարելի կլինի կանչել գրատախ... «Խնդրում ենք աջակցել հայ գերիների և անհետ կոր... Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում տուն է հրդեհվել... Անցկացված խորհրդակցությունների արդյունքներով՝... Մարադոնան մահվանից օրեր առաջ, ընկել է մահճակա... «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Ն... Վարչապետը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետ «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով Սև ծովի... Ինչ է թաքնված Չինաստանի ղեկավարի` պատերազմի պ... Դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթ... Դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանի որ... Նավթի գները նվազել են. Թանկարժեք մետաղների գն... ԱՄՆ-ում անցկացված հեռուստամարաթոնից հետո ինչո... Ինքնաթիռի ուղևորը խարույկ է վառել զուգարանում... Զարիֆը հայտարարել է, որ գիտնականի սպանություն... Ուժայինների և դատարանների մեծ առերեսում վարչա... Ավստրիան չի օգտագործի կորոնավիրուսի դեմ ռուսա... Ռուս խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում ապա... Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մեր... «Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցո... Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ... Նուբար Աֆեյանի Moderna-ն COVID-19-ի դեմ պատվա... Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին վա... ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտա... «Հարավկովկասյան երկաթուղի»-ն դատի է տվել ՊԵԿ-... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Ավստրալիան ԱՄՆ-ի հետ համատեղ հիպերձայնային զե... Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը ... Խոշոր ավտովթար և մահվան ելքով վրաերթ Երևանում... Նախորդ շաբաթ սեպտեմբերից ի վեր առաջին անգամ կ... Վերջին պահին տունս կվառեմ, ես էլ՝ մեջը, բայց ... Ճգնաժամային իրավիճակները Բելառուսում և Ղարաբա... Մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել... Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամ... Մարալիկում երեխա չի ծնվի՝ ծննդատունը լուծարվո... «Նիկոլոկրատիան» և օխլոսը․ ինչպես պոպուլիստ դե... Մանրամասներ են հրապարակվել Իրանի միջուկային ծ... Արցախի նախագահը «բաժանում է» իշխանությունը. Վ... 13 կետանոց ծրագիր. Ինչ ելք է առաջարկում ԼՀԿ-ն... Վանաձորի հիվանդանոցի փոխարեն՝ կադաստր. «Ժաման... 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր... Ինչու իշխանությունը շահագրգռված չէ ՏԻՄ ընտրու... Արևմուտքը բացահայտել է Պուտինի նոր պլանը Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ժաման... Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու». «... «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»․ Փաշինյանը «ոտ... Ճանապարհներ ենք փնտրում, որ փրկենք Ծիծեռնավան... Այսօր չունենք փրկության որևէ շանս, որովհետև չ... ՀՀ գործող իշխանությունը քաղաքական որոշում ուն... Ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները մ... Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվ... 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մար... ԵՄ-ն ձգտում է Թրամփի հեռանալուց հետո «նորացնե... Cadena SER. «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Զ... ՆԱՏՕ-ն պետք է ավելի շատ մտածի ինչպես դիմակայե... «Նյուելս Օլդ Բոյզի» նախագահ. Չէի կասկածում, ո... Թուրքիան հետ է կանչել Արեւելյան Միջերկրական ծ... Կամբոջայում հայտնաբերել են երկրի տարածքում կո... «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնե... Ինչո՞ւ է լավ սնվելն այդքան կարեւոր համավարակի... Ուեբսթերի բառարանը հայտնել է տարվա բառը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ընդլայնե... Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Առաջին անգամ ԱՄԷ-ն ու Ֆրանսիան մասնակցում են ... Եվրոպական հանձնաժողովը սահմանափակել է Եվրոպայ... Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց կմեկնա... «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ. Չնայած իր թերութ... Սարկոզին առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր... ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված ... Սպիտակ տանը կատու կբնակվի Կորոնավիրուսի դեմ Moderna-ի մշակած պատվաստանյ... Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զ... Վրաստանի Դմանիս քաղաքից հարավ-արեւմուտք 4 բալ... «Չեմ կարող լինել ոչ քաղաքականացված, կիսաքաղաք... ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստներ... Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը եւ ԱՄ... Ավտովթար Չարենցավան քաղաքում. կա տուժած Լապորտա. Իմ նախագահության տարիներին «Ինտերը» ... «Կոմերսանտ». «Մոսադը» միջուկային ռեակցիա է սկ... «Վալենտինան կենդանի ելույթ է ունեցել, դրանում... Կատարվում է ռազմական գործողությունների բացթող... Իրանում հայտարարել են, որ պարզել են, թե ով է ... Եթե էսօր պիտի տարհանեին, ինչու՞ նրանց խաբելով... Միքայել Մինասյանը տեսանյութ է հրապարակել․ «Ռե... «Իմ քայլի» պատգամավորի տան մոտ ակցիա իրականաց... Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՅԴ անդամ Գեղամ... Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում ... Ավագանու անդամները հանդիպել են ՔՊ վարչության ... ՌԴ ՊՆ. Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփմա... Հրդեհ՝ Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկ... Այսպես ստացվեց, որովհետեւ բոլորդ խոսում էիք. ... Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի ... Չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ. Mediapor...

Աստծուն էինք մեզ հանձնել. ինչպես է հրաշքով փրկվել երկու բուժակների կյանքը (Լուսանկար)

Բուժակներ Հայկն ու Արթուրը պատերազմի առաջին օրն իրենց հետ տեղի ունեցածի ելքը հրաշք են համարում։ Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին շփման գծի ողջ երկայնքով հրետակոծություն սկսեց, Հայկը, Արթուրն ու վարորդ Յուրան ուղևորվեցին առաջնագիծ՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու նպատակով, սակայն ճանապարհին Յուրան զոհվեց, իսկ բուժակները բազմաթիվ փորձությունների միջով անցնելուց հետո փրկվեցին մեկ այլ վարորդի՝ Շահենի շնորհիվ։ NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Աղաջանյանը, Արթուր Հովհաննիսյանն ու Շահեն Բաբայանը մանրամասներ պատմեցին տեղի ունեցածից։

19-ամյա Հայկը, որը պատերազմից ընդամենը 16 օր առաջ էր հրամագրվել որպես բուժակ, պատմում է, թե ինչի միջոցով են ստիպված եղել անցնել։

«Ճանապարհը հրետակոծում, հրթիռակոծում էին, բնականաբար, մենք չկարողացանք առաջ գնալ, երկրորդ գծում մնացինք։ Քանի որ տեղանքն էլ դատարկ էր, թշնամին մեր մեքենան միանգամից թիրախավորել էր։ Որոշեցինք դուրս գալ մեքենայից ու պառկել, երբ արդեն մեր վրա էին կրակում, ընկերս՝ Յուրան ուզում էր մեքենայի ղեկին նստել, որ դիրքը փոխի, հենց նստեց մեքենայի ղեկին, ավտոն ցանց սարքեցին, մեր Յուրան զոհվեց»,- հիշում է Հայկը։

Մինչ կհասկանային, որ Յուրան մահացել է, Հայկն ու Արթուրը փորձում են նրան օգնել, բայց հենց այդ պահին թշնամին հարվածում է նաև իրենց։

«Արթուրն ինձնից առաջ էր սողեսող գնում, ես իր ոտքերի հետևից, չգիտենք, թե ինչն ընկավ Արթուրի ոտքերի ու իմ ձեռքերի վրա։ Ասկոլկան նաև կասկիս էր խփել, ես մոտ 15 րոպե բան չէի լսում, միայն թույլ լսում էի Արթուրի գոռոցը, նրա ոտքը կտրվել էր, փորձեցի ձեռքս մեկնել, որ օգնեմ, դե ես ոչինչ չէի զգում, ցավ չկար, տեսա, որ ձեռքերս վնասվել են»,- պատմում է Հայկը։

«Չեմ կարող պատկերավոր ասել, թե ինչի մասին եմ մտածելիս եղել էդ պահին, բայց հիշում եմ, որ խոսում էինք միմյանց հետ, որ չքնենք, զգոն լինենք։ Ոտքիս տակ փայտ դրեցի, որ ուղիղ մնա, ոսկորս ջարդվել էր, բինտով կապեցի, բայց ցավն ուժեղ էր, հանեցի, շպրտեցի»,- վիրավորվելուց հետո ունեցած զգացողությունների մասին պատմում է Արթուրը։

Թշնամու գործողություններն այդքանով չեն սահմանափակվել։ Տղաների խոսքով, հակառակորդը նկատել է, որ իրենք ողջ են և սկսել են կրակել։ Գնդակից մեկը դիպել է Հայկի մեջքին։

«Ես էդ պահին հրաշքով եմ ողջ մնացել, որովհետև փամփուշտը շատ խորը մարմինս չէր մտել»,- նշում է նա։

Միմյանց բուժօգնություն ցուցաբերել տղաներն ի վիճակի չեն եղել։ Միայն խոսել են, որպեսզի ուշագնաց չլինեն։ Սարսափելին դեռ առջևում էր, երբ թշնամու 5 տանկերն ուղվեցին դեպի իրենց։

«Մեզ էնքան մոտիկ էին, որ նույնիսկ թշնամու հրամանը լսեցինք, որ մեզ վրա քշեն։ էդ վիճակում մեզ գլորեցինք մի կողմ ու անշարժ մնացինք։ Տանկերը մեզ անցան, բայց արդեն մտածում էինք, որ սա վերջն է, որովհետև մենք իրենց տարածքում էինք։ Աստծուն էինք մեզ հանձնել. որը մեր բախտն է, դա էլ պիտի լինի, որովհետև անհնար էր, որ մեկս մյուսին օգնենք։ Էդ ընթացքում նկատեցի, որ ձեռքիս զարկերակը ևս վնասվել է, արյունաքամ էի լինում»,- հիշում է Հայկը։

Կյանքի ամենադժվար պահին Հայկն ու Արթուրը առաջին հերթին մտածել են ծնողների մասին։

«Փրկվելուս պատճառը մաման ու պապան էին, մտածում էի, որ իրենց համար պիտի ապրեմ, իրենք էին ինձ ուժ տալիս»,-ասում է Արթուրը։

«Մենակ դա էր ինձ ձիգ պահում, որ մորս աչքերից արցունք չգնա»,-հավելում է Հայկը։

Տղաները 2-ից 3 ժամ ուժեղ ցավերով պառկած են մնացել։ Հայկը զարկերակի վնասվածքի պատճառով արնաքամ էր լինում, իսկ Արթուրը ընկերոջը սթափ պահելու համար անընդհատ գոռում էր։

«Արթուրն անընդհատ խոսում էր, գոռում՝ ինձ մենակ չթողես, նույնիսկ մի պահ եղավ, որ ես Արթուրի վրա գոռացի, որովհետև, երբ գիտակցության էի գալիս, ցավը ուժեղանում էր, չէի դիմանում, ուզում էի քնել, որ ցավը չզգամ։ Արթուրն իմ կյանքը էդպես փրկեց»,- պատմում է Հայկը։

Արդեն հուսահատված, չմտածելով նույնիսկ, թե ինչ կլինի իրենց հետ, տղաների խոսքով՝ հրաշք է տեղի ունենում, մեքենայի ձայն են լսում։

«Գլուխներս կարողացանք թեքել, ու տեսանք հայկական համարներով «Կամազ» է գալիս, ուժ հավաքեցինք ու գոռացինք, փառք Աստծո, Շահենը՝ մեզ փրկողը, մեր ձայնը լսեց։ Էդ կրակահերթի տակ Շահենը մեքենան կանգնեցրել է, որ մեզ օգնի։ Ինքը դիրքեր էր բարձրանում, որ եթե պետք լինի, օգնություն ցուցաբերի։ Ինձ համար Շահենը հերոս է, ու ոչ միայն, որ մեր կյանքը փրկել է, այլև, որ կրակահերթի տակ քաջություն է ունեցել մեծ մեքենայով էդ դատարկ ճանապարհով փորձի բարձրանալ դիրքեր, էն դեպքում, երբ գիտեր, որ կարող են իրեն թիրախավորել, ու մեքենան կանգնեցրել է, մեզ մեքենայի մեջ դրել ու տեղափոխել հոսպիտալ»,- ասում է Հայկը։

Շահենը տղաների ձայնը լսել ու պայթած շտապօգնության մեքենան էր տեսել։

«Մտածեցի, որ մարդ կա, մեքենայից դուրս եկա, առաջացա, տեսա տղերքին, նրանց տեղափոխեցի մեքենա ու հոսպիտալ իջեցրեցի»,- պատմում է Շահենը։

Հայկն ու Արթուրը նշում են, որ Շահենը պատերազմի օրերին՝ մինչև վիրավորում ստանալը՝ մոտ 200 հոգու կյանք է փրկել։ Ինքը՝ Շահենը, շատ բան չի պատմում, ամեն բարդության վիրավորում էլ տեսել է, ամեն ինչ արել է, որպեսզի նրանց տեղափոխի հիվանդանոց։

Շահենը մինչ լուրջ վիրավորումներ ստանալը այլ վնասվածքներ ևս ունեցել է, բայց շարունակել է ծառայությունը։

«Եթե չեմ սխալվում հոկտեմբերի 12-ն էր, երբ ինքնաթիռի սնարյադը պայթեց մոտս։ Ոտքս, ձեռքս, մարմնիս տարբեր մասերում վնասվածքներ եմ ստացել։ Հիմա լավ եմ, արդեն դուրս եմ գրվել հիվանդանոցից»,- ասում է նա։

Հայկի ու Արթուրի առողջական վիճակը ևս լավ է։

«Ես շատ շուտ կազդուրվեցի։ Ցավեր, իհարկե, կան, բայց կյանքիս սպառնացող ոչինչ չկա, բժիշկների շնորհիվ ձեռքերս տեղում են, վիրավորումներս շատ ուժեղ էին, անգամ ասում էին, որ ձեռքս պետք է կտրեին, բայց մեր բժիշկները հրաշքներ են գործել։ Էս ամեն ինչից հետո, ես հասկացա, որ իմ՝ ամենօրյա Աստծուն շնորհակալություն հայտնելը իզուր չէր, ենթադրում եմ, որ Աստված էդ ամեն ինչը գնահատել է, ու զույգ ձեռքերի մեջ ինձ պահել, որ ես ապրեմ»,- ասում է Հայկը։

Արթուրը, որի ծառայությանը 83 օր է մնացել, հիմա հետհայացք նետելով իր հետ տեղի ունեցածին, ասում է․

«Հասկացա էն, որ ողջ եմ մնացել, որովհետև կյանքում շատ անելու բան ունեմ»։

Այժմ տանը բուժում ստացող Արթուրի ոտքը հետագայում կպրոթեզավորեն։ Հայկն ու Արթուրը ռազմաճակատում հայրենիքի սահմանները պաշտպանողներին միանալ այլևս չեն կարող, բայց վստահ են՝ հաղթանակը մերն է լինելու։

Իսկ Շահենը դեռ չգիտի՝ ծառայությունը կշարունակի՞, թե՞ ոչ, կախված է առողջական վիճակից։ Բուժզննում կանցնի ու կասեն՝ ինչ է լինելու։ Նրա ծառայության ժամկետը 2 ամսից լրանում է։

Այժմ տղաները ավելի են մտերմացել, ինչպես Շահենն է ասում՝ միմյանցից կախվածություն ունեն։

Լուսանկարի ձախ մասում Հայկն է, կենտրոնում՝ Շահենը, իսկ աջում՝ Արթուրը

դիտվել է 826 անգամ
Փաշինյանի միակ հույսը մնացել է դատարանների նկ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույ... Վանաձորում բախվել են «ՎԱԶ-2114» և «Peugeot 20... «Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողու... Ալումյան. Փաշինյանն իր հայտարարությամբ ապացու... Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբ... Սա է ամբողջ ճշմարտությունը․ Արկադի Ղուկասյանի... Աշակերտներին արդեն կարելի կլինի կանչել գրատախ... «Խնդրում ենք աջակցել հայ գերիների և անհետ կոր... Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում տուն է հրդեհվել... Անցկացված խորհրդակցությունների արդյունքներով՝... Մարադոնան մահվանից օրեր առաջ, ընկել է մահճակա... «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Ն... Վարչապետը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետ «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով Սև ծովի... Ինչ է թաքնված Չինաստանի ղեկավարի` պատերազմի պ... Դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթ... Դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանի որ... Նավթի գները նվազել են. Թանկարժեք մետաղների գն... ԱՄՆ-ում անցկացված հեռուստամարաթոնից հետո ինչո... Ինքնաթիռի ուղևորը խարույկ է վառել զուգարանում... Զարիֆը հայտարարել է, որ գիտնականի սպանություն... Ուժայինների և դատարանների մեծ առերեսում վարչա... Ավստրիան չի օգտագործի կորոնավիրուսի դեմ ռուսա... Ռուս խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում ապա... Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մեր... «Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցո... Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ... Նուբար Աֆեյանի Moderna-ն COVID-19-ի դեմ պատվա... Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին վա... ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտա... «Հարավկովկասյան երկաթուղի»-ն դատի է տվել ՊԵԿ-... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Ավստրալիան ԱՄՆ-ի հետ համատեղ հիպերձայնային զե... Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը ... Խոշոր ավտովթար և մահվան ելքով վրաերթ Երևանում... Նախորդ շաբաթ սեպտեմբերից ի վեր առաջին անգամ կ... Վերջին պահին տունս կվառեմ, ես էլ՝ մեջը, բայց ... Ճգնաժամային իրավիճակները Բելառուսում և Ղարաբա... Մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել... Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամ... Մարալիկում երեխա չի ծնվի՝ ծննդատունը լուծարվո... «Նիկոլոկրատիան» և օխլոսը․ ինչպես պոպուլիստ դե... Մանրամասներ են հրապարակվել Իրանի միջուկային ծ... Արցախի նախագահը «բաժանում է» իշխանությունը. Վ... 13 կետանոց ծրագիր. Ինչ ելք է առաջարկում ԼՀԿ-ն... Վանաձորի հիվանդանոցի փոխարեն՝ կադաստր. «Ժաման... 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր... Ինչու իշխանությունը շահագրգռված չէ ՏԻՄ ընտրու... Արևմուտքը բացահայտել է Պուտինի նոր պլանը Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ժաման... Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու». «... «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»․ Փաշինյանը «ոտ... Ճանապարհներ ենք փնտրում, որ փրկենք Ծիծեռնավան... Այսօր չունենք փրկության որևէ շանս, որովհետև չ... ՀՀ գործող իշխանությունը քաղաքական որոշում ուն... Ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները մ... Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվ... 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մար... ԵՄ-ն ձգտում է Թրամփի հեռանալուց հետո «նորացնե... Cadena SER. «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Զ... ՆԱՏՕ-ն պետք է ավելի շատ մտածի ինչպես դիմակայե... «Նյուելս Օլդ Բոյզի» նախագահ. Չէի կասկածում, ո... Թուրքիան հետ է կանչել Արեւելյան Միջերկրական ծ... Կամբոջայում հայտնաբերել են երկրի տարածքում կո... «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնե... Ինչո՞ւ է լավ սնվելն այդքան կարեւոր համավարակի... Ուեբսթերի բառարանը հայտնել է տարվա բառը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ընդլայնե... Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Առաջին անգամ ԱՄԷ-ն ու Ֆրանսիան մասնակցում են ... Եվրոպական հանձնաժողովը սահմանափակել է Եվրոպայ... Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց կմեկնա... «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ. Չնայած իր թերութ... Սարկոզին առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր... ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված ... Սպիտակ տանը կատու կբնակվի Կորոնավիրուսի դեմ Moderna-ի մշակած պատվաստանյ... Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զ... Վրաստանի Դմանիս քաղաքից հարավ-արեւմուտք 4 բալ... «Չեմ կարող լինել ոչ քաղաքականացված, կիսաքաղաք... ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստներ... Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը եւ ԱՄ... Ավտովթար Չարենցավան քաղաքում. կա տուժած Լապորտա. Իմ նախագահության տարիներին «Ինտերը» ... «Կոմերսանտ». «Մոսադը» միջուկային ռեակցիա է սկ... «Վալենտինան կենդանի ելույթ է ունեցել, դրանում... Կատարվում է ռազմական գործողությունների բացթող... Իրանում հայտարարել են, որ պարզել են, թե ով է ... Եթե էսօր պիտի տարհանեին, ինչու՞ նրանց խաբելով... Միքայել Մինասյանը տեսանյութ է հրապարակել․ «Ռե... «Իմ քայլի» պատգամավորի տան մոտ ակցիա իրականաց... Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՅԴ անդամ Գեղամ... Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում ... Ավագանու անդամները հանդիպել են ՔՊ վարչության ... ՌԴ ՊՆ. Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփմա... Հրդեհ՝ Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկ... Այսպես ստացվեց, որովհետեւ բոլորդ խոսում էիք. ... Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի ... Չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ. Mediapor...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan