Կուման. Գոհ եմ Գրիզմանի աշխատանքից
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի մարզավիճակի մասին:
«Գոհ եմ Գրիզմանի աշխատանքից: Ցանկացած ֆուտբոլիստ պետք է աշխատի, որպեսզի ստանա ցանկալի արդյունք:
Վստահ եմ, որ Գրիզմանը գոլեր է խփելու և դառնալու է ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կումանի գլխավորությամբ Գրիզմանը մասնակցել է 6 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ: