Ալիևը ծանր վիճակում է, նա դարձել է Էրդողանի խաղալիքը․ մեծ գին է վճարելու (Տեսանյութ)
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշել է, որ Ալիևն այս ընթացքում իրարամերժ մի քանի հայտարարություն է արել, և սա ևս կարելի է դիտարկել ինչ-որ խաղի համատեքստում: «Ալիևի այս հայտարարությունը հաջորդել է Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցին: Եվ սա կա՛մ ինչ-որ համատեղ խաղի փորձ է, որը միտված է միջազգային ճնշումն իրենց նկատմամբ մեղամցնելուն, կա՛մ կա դեմքը փրկելու խնդիր, այն առումով, որ մեկամսյա այս պատերազմում նրանք չեն կարողացել լուծել ռազմական որևէ խնդիր:
Հնարավոր է նաև, որ Ալիևն իր այս հայտարարությամբ ակնարկում է, որ պատրաստ է դիտարկել Թուրքիայի անվերապահ գերակայությունից դուրս գալու և Մոսկվայի հովանու ներքո որևէ գործընթացի մասնակցելու խնդիրը: Ռազմավարական իմաստով Ադրբեջանը տապալված է, և սա լրջագույն քաղաքական իրողությունների առաջ է կանգնեցնում նրանց»,- նշեց Բադալյանը:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ հնարավոր է, որ Ալիևը նոր կոնֆիգուրացիան փորձում է ձևակերպել որպես նոր ստատուս քվո, և այդ առումով ուզում է ստուգել Մոսկվայի տրամադրությունները:
«Եթե պատերազմը դադարեցվի Ադրբեջանի կողմից, հնարավոր է կռիվ սկսվի Ադրբեջանի ներսում, որովհետև մեծ թվով կորուստները ունեն, սակայն իրենց առաջ դրված ռազմավարական խնդիրը լուծված չէ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ անկասկած,Ադրբեջանի վրա ճնշումներն ահագնանալու են:
Հակոբ Բադալյանը հավելեց, որ Թուրքիան և նրա գործիք Ադրբեջանը հայտնվել են դիվանագիտական շրջափակման մեջ: Նրա խոսքով՝ Ալիևը շանր վիճակում է հայտնվել, նա դարձել է Էրդողանի խաղալիքը և ծանր գին է վճարելու:
Մանրամասները՝ տեսանյութում: