Երևան, 24.Նոյեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը 10 տուրից ... Պուտինը գնահատել է իրավիճակը Ղարաբաղում Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ դիրքորոշումը Ս-400-ի վերաբ... ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորություններ... Դատավոր Ֆարխոյանը դակել է քաղաքական գործիչներ... Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր... Տավուշի սահմանապահ 4 գյուղում ռմբապաստարաններ... Գերիների, զոհվածների հարցը պետք է մինչեւ դեկտ... Սկսում եմ թուրքի առջև ծնկած դատավորների ցուցա... Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշ... Ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ. Եթե ժ... Ինչպես միլիոնավոր հայրենակիցներ իրենց վերջին ... Հայաստանը փորձադա՞շտ է Նախագահի ու իր խորհրդա... Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել ե... Այդ նամակ-խնդրանքը, որը գրել ենք Վլադիմիր Պու... Կատարվել է Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հ... Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի չարտերային... «Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված... Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվո... «Քաղաքական կաշին փրկելու փո՞րձ, թե՞ գոյատևման... Եթե «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» շ... Անհայտ կորած զինծառայողների հարազատները Կառավ... «Փաշինյանից դժգոհողների թիվն ավելանում է»․ Th... Խուզարկել են ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մել... Կոչ եմ անում միանալ Փաշինյանի հրաժարականը պահ... Փաշինյանն անհետ կորածների ծնողների հետ հանդիպ... Չկրակված հրթիռներ 4. ինչ թիրախներ ուներ «Իսկա... Գերեվարված զինվորների մասին տեսանյութերից շատ... Արցախյան պատերազմի ելքը վնասեց ԵԱՀԿ Մինսկի խմ... ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտ... Նավթի գներն աճել են, թանկարժեք մետաղների գներ... Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառե... Փարիզի ոստիկանությունն ապամոնտաժել է քաղաքի հ... Առաջին գիշերրը մի քիչ խորհրդանշական էր. Գեղամ... Մոսկվայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնա... 128 մլրդ դոլար. Իլոն Մասկը հայտնվել է Bloombe... ԱՄԷ-ն ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայու... Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն ... Անհայտ կորած զինվորների հարազատների բողոքի ակ... Ռուբեն Ռուբինյանն ասաց մեղավոր է, միևնույն ժա... Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության նախա... Ընտանիքների մի մասը դեռ ՀՀ-ում են․ Արցախից եկ... Ո՛վ է Արցախի իրական ծախողը․ Նիկոլը բազմիցս է ... «Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան... Նախագիծ ենք ներկայացնելու, որ կապիտուլյանտ վա... Նիկոլը քաղաքական դիակ է, բայց ոչ մի բարոյական... Գիտնականները դեղամիջոց են գտել, որն արգելափակ... Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. այն ... Եղիսաբեթ II-ը գործարկել է սեփական մակնիշի ջին... Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումները Հացադուլ կանենք այնքան ժամանակ, մինչև հասնենք... Ֆրանսիայի հայերը նույնպես գտնվում են թուրքակա... ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտա... ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը ... «Իմ քայլից» Արսեն Կարապետյանը դիմում է գրել ա... Շարքային Արկադի Վերդյանը, դրսևորելով անձնական... ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայո... Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկու... Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյան... Առավոտ շուտ, շատ շուտ ժամի քննիչները եկան մեր... Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ի հիշատակ Ռիտա ... Ջորջ Սորոսը ձերբակալվել է և այժմ գտնվում է Ֆի... Ռուսաստանում վերջին ամիսներին ահաբեկչական հան... Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային... Գերմանիայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պա... Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի. «Ժաման... Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ուն... ԵՄ-ն առանց Միացյալ Նահանգների ի վիճակի չէ պաշ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Գերիներին գնդակահարե՞լ են. Փաստաբանը՝ հայ գեր... Ընթանում է Երևանի ավագանու նիստը. Արսեն Կարապ... Գերեվարվածների վերաբերյալ տեսանյութերը շատ դե... Ռուսական իշխանությունները մտադիր են Արցախի փա... Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ ... Ունեզրկել, և վերջ. Ինչու է կառավարությունը որ... Արևմտյան Ավստրալիայում տղամարդը մահացել է շնա... «Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տ... Ո՞ր կետի համար է բանակցել Փաշինյանը․ եռակողմ ... ՀՀ նախագահը չնայած պահանջում է Փաշինյանի հրաժ... Նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի... ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լե... Որոշվել է «աջուձախ» հայտարարել նկատողություն,... Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջան... «2021-ի պետական բյուջեի նախագիծը պասիվ է և պա... Կցանկանա՞ արդյոք ՌԴ-ն գործ ունենալ իր պետությ... Ինչպես փորձաքննության ենթարկել 11 հազար վիրավ... Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող ... Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատար տր... Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես վարչապետի... Նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ... Այս պատերազմում ես պաշտպանել եմ միայն Արցախի ... «Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 ա... Արայիկ Հարությունյանի հրաժարականին կարող են հ... Լևոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու. ... Հայ-ադրբեջանական նոր սահմանին ամրաշինական աշխ... Լավրովի և Շոյգուի այցը ՀՀ ու Ադրբեջան պատասխա... Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են․ ... Վթարի պատճառով ջուր չի լինելու Դիլիջանում Հերթը Բադասյանինն է. ով է հավանական փոխարինող... Մի քանի նախարարությունում ժողովներ են անցկացվ...

Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո. վարչապետի հարցազրույցը իսպանական EFE-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը: Կառավարության լրատվական ծառայությունը հրապարակե է հարցազրույցը, որ ներկայացնում ենք ստորև։

Վերջերս Դուք մի քանի անգամ ասել եք, որ առաջնագծում իրավիճակը բարդ է: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը կարծես թե ամեն օր հայտարարում է նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու մասին: Ի՞նչ կհավելեք այս կապակցությամբ:

Պետք է արձանագրել, որ առաջնագծում իրավիճակը բավական բարդ է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանվում է իրեն հասու բոլոր հնարավոր միջոցներով, և Հայաստանի ժողովուրդն էլ իրեն հասու բոլոր միջոցներով աջակցում է նրան:

Դուք միշտ ասել եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Սակայն չորեքշաբթի (հոկտեմբերի 21-ին) հայտարարեցիք, որ առնվազն այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է փոխվել:

Իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Մենք միշտ ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես ուրիշ բան եմ ասել իմ հայտարարության մեջ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միշտ պատրաստ են եղել և պատրաստ են խնդրի խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը: Բայց մենք ունենք հետևյալ բարդությունը՝ այն կոմպրոմիսին, որին համաձայնվում է Հայաստանը, արդեն իսկ չի համաձայնվում Ադրբեջանը: Կա կոմպրոմիսի անհրաժեշտություն, որպեսզի կողմերն իրենց դիրքորոշումները դարձնեն ավելի ճկուն: Սա նորություն չէ:

Միշտ է եղել այդպես: Երևի սկսած 2011 թվականից կոնկրետ փաստերով կարող ենք այդ իրողությունը տեսնել: Երբ Հայաստանը իր նախնական նշաձողից թեկուզ մի թեթև կամ ինչ-որ չափով իջեցնի նշաձողը և փորձի կոմպրոմիս գտնել, այդ պահից Ադրբեջանն արդեն համաձայն չէ դրան, ավելին է պահանջում: Եվ նաև քանի որ զուգահեռ ռազմական ճնշում է տեղի ունենում, ես հենց այդ համատեքստում եմ ասել, որ իրականում դիվանագիտական լուծումն այս պայմաններում հնարավոր չէ, որովհետև դիմացի կողմը չի ուզում դիվանագիտական լուծում:

Դիմացի կողմն ուզում է ռազմական լուծում: Հետևաբար, մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք ռազմական խնդիրների վրա, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական լուծումը: Սա է ամբողջ պատմությունը:

Այս պատերազմում Ադրբեջանը ուժեղ դաշնակից ունի՝ ի դեմս Թուրքիայի: Ի՞նչ կասեք Հայաստանի մասին: Ռուսաստանը անվտանգության պայմանագիր ունի, Մոսկվան անո՞ւմ է ամեն ինչ՝ Երևանի հետ ռազմավարական դաշինքի շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Նախ պետք է արձանագրել, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և այս առումով մենք զգում ենք նրա աջակցությունը: Բայց Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որի խնդիրն է լինել միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, այսինքն՝ միջնորդ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Եվ նրա դիրքորոշումները և որոշումները տեղավորվում են այս ամպլիտուդի մեջ: Մենք, այո՛, զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և զգում ենք Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Մենք տեսնում ենք այդ միջնորդական ջանքերը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և հարցի խաղաղ կարգավորման հասնելու համար:

Ցավոք, այդ ջանքերն առայժմ արդյունքներ չեն տալիս: Մեկ պարզ պատճառով, որ Ադրբեջանը չի պահպանում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես, Մոսկվայի հայտարարության (հոկտեմբերի 10-ի հրադադար – հեղ.) մեջ արձանագրված: Իմիջիայլոց, ակնհայտ է, որ չի պաշտպանում Թուրքիայի դիրքորոշումների և քաջալերման պատճառով: Թուրքիան ամեն անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները և պետք է գնա հարցի ռազմական լուծման: Նաև սա է շատ կարևոր գործոն: Ադրբեջանը փաստորեն ավելի շատ ոչ թե սեփական ստանձնած պարտավորությունների նկատմամբ է ուշադիր, այլ Թուրքիայի հայտարարությունների:

Ձեր կարծիքով՝ ո՞վ կարող է կանգնեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանը, ՄԱԿ-ը:

Կա բանակցությունների ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Ձեր նշած հարցի պատասխանը պետք է փնտրել այս շրջանակում: Իհարկե, Ռուսաստանը առավել մոտ է տարածաշրջանին: Ռուսաստանն առավել մեծ լծակներ և ազդեցություն ունի, և նրա հնարավորություններն այս համատեքստում ավելի մեծ են: Եվ կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները պետք է աջակցեն և քաջալերեն Ռուսաստանին՝ այդ գործառույթն իրականացնելու համար:

Ի՞նչ պայմաններում Հայաստանը պատրաստ կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդյոք կկարողանա՞ դա անել դա առանց միջազգային հանրության աջակցության:

Իհարկե, Հայաստանը կարող է ցանկացած պահի նման որոշում կայացնել: Բայց այդ որոշումը շատ ավելի իմաստավորված կլինի, եթե Հայաստանը գործի ոչ թե որպես առանձին վերցրած երկիր, այլ որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, որպես շարունակական պրոցեսի մեկ մասնակից: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ աշխարհում, նաև սփյուռքահայերի կողմից և քաջալերությամբ, սկսվել է շարժում Արցախի միջազգային ճանաչման համար:

Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ այս ճանաչումն ամենևին սեպարատիզմի տրամաբանության մեջ չէ և կապ չունի սեպարատիզմի հետ: Տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղում - և շարժումն սկսվել է այդ տրամաբանությամբ - Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո: Եվ մենք այս դեպքում ընդգծում ենք անջատում հանուն փրկության (remedial secession) սկզբունքը: Այսինքն՝ մարդիկ ոչ թե ուզում են անկախություն ձեռք բերել, որովհետև դա իրենց քմահաճույքն է կամ ուղղակի ցանկությունը: Այլ դա կենսական անհրաժեշտություն է, որովհետև այն, ինչ հիմա տեղի է ունենում և տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ցեղասպանության գործընթաց է, որն սկսվել է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայության: Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է հաշվի առնել:

Ես նոր եմ վերադարձել Լեռնային Ղարաբաղից, և այնտեղ ապրող ժողովրդի մեծագույն վախերից մեկը ցեղասպանությունն է: Ի՞նչ եք կարծում՝ միջազգային հանրությունը տեղյակ է այս մասին:

Մենք բոլոր հնարավոր ձևերով բարձրաձայնում ենք այդ խնդիրը: Աշխարհի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր, հանրահավաքներ, երթեր, բողոքի ակցիաներ, որոնք բարձրաձայնում են դա: Միջազգային հանրությունը պետք է տեղեկանա, որ, իրոք, այդ վտանգը լուրջ է, և այդ վտանգը լուրջ է ոչ միայն առանձին վերցրած Լեռնային Ղարաբաղի համատեքստում: Զուգահեռ այստեղ կան աշխարհաքաղաքական վտանգներ, որովհետև սա ցեղասպանության միջոցով Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակության փորձ է:

Եվ այս սպառնալիքը, ըստ էության, սպառնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլև ընդհանրապես Հարավային Կովկասի հայությանը: Որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իր կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք: Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում՝ Հունաստանի և Կիպրոսի դեմ, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում:

Պետք է նաև արձանագրել, որ եթե չլիներ Թուրքիան, այս պատերազմը չէր լինի: Նախ, թուրքական զորքերը Ադրբեջանի կողմից ոչ պաշտոնապես մասնակցում են այս պրոցեսներին՝ նաև իրենց Բայրաքթար անօդաչու թռչող սարքերով: Նաև Թուրքիան է վարձկան ահաբեկիչների վարձել և տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը մեկնարկելու համար:

Այդ խմբավորումների ենթադրվող առկայությունը տարածաշրջանում սպառնալիք ներկայացնո՞ւմ է միջազգային հանրության համար:

Դա արդեն ապացուցված փաստ է, որ նրանք այնտեղ օգտագործվում են: Համացանցում պաշտոնապես հրապարակվել է, և նաև մենք ենք հրապարակել նյութեր, որոնք անառարկելիորեն ապացուցում են այդ փաստը:

Ձեր արտաքին գործերի նախարարն այցելում է Վաշինգտոն՝ հանդիպումներ ունենալու համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ հետ քննարկումներից:

Այդ այցը շատ վաղուց էր նախատեսված: Ասացի նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և համանախագահությունն է այն ձևաչափը, որով պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Եվ, կարծում եմ, համանախագահները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:

Եթե չհաջողվի դիվանագիտական ճանապարհով կանգնեցնել սա, կա՞ իրական վտանգ, որ այս հակամարտությունը կարող է վերաճել ավելի մեծ խնդրի և ներառել տարածաշրջանային ավելի շատ խաղացողների:

Այդ վտանգը եղել է առաջին օրվանից և շարունակում է լինել: Եվ քանի դեռ պատերազմը կանգնեցված չէ, այդ վտանգը լինելու է:

Ինչո՞ւ Ռուսաստանը և Եվրոպական միությունն ավելի ակտիվորեն ներգրավված չեն դիվանագիտական լուծում գտնելու հարցում:

Ես արդեն ասացի, պատճառը մեկն է՝ Ադրբեջանը որոշել է չդադարեցնել պատերազմը՝ ի հեճուկս իր իսկ ստանձնած պարտավորությունների: Եվ սրա պատճառը, արդեն ասացի, Թուրքիայի ապակառուցողական և ագրեսիվ դիրքորոշումն է:

Պատերազմը կանգնեցնելու համար միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավվածությունն այս գործընթացում և նաև կոնկրետ միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պատժամիջոցներ, Թուրքիայի ագրեսիվությունը և Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արդեն նշեցի, որ պետք է ավելի ակտիվ և գործնական ջանքեր գործադրեն:

դիտվել է 441 անգամ
Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը 10 տուրից ... Պուտինը գնահատել է իրավիճակը Ղարաբաղում Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ դիրքորոշումը Ս-400-ի վերաբ... ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորություններ... Դատավոր Ֆարխոյանը դակել է քաղաքական գործիչներ... Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր... Տավուշի սահմանապահ 4 գյուղում ռմբապաստարաններ... Գերիների, զոհվածների հարցը պետք է մինչեւ դեկտ... Սկսում եմ թուրքի առջև ծնկած դատավորների ցուցա... Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշ... Ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ. Եթե ժ... Ինչպես միլիոնավոր հայրենակիցներ իրենց վերջին ... Հայաստանը փորձադա՞շտ է Նախագահի ու իր խորհրդա... Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել ե... Այդ նամակ-խնդրանքը, որը գրել ենք Վլադիմիր Պու... Կատարվել է Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հ... Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի չարտերային... «Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված... Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվո... «Քաղաքական կաշին փրկելու փո՞րձ, թե՞ գոյատևման... Եթե «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» շ... Անհայտ կորած զինծառայողների հարազատները Կառավ... «Փաշինյանից դժգոհողների թիվն ավելանում է»․ Th... Խուզարկել են ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մել... Կոչ եմ անում միանալ Փաշինյանի հրաժարականը պահ... Փաշինյանն անհետ կորածների ծնողների հետ հանդիպ... Չկրակված հրթիռներ 4. ինչ թիրախներ ուներ «Իսկա... Գերեվարված զինվորների մասին տեսանյութերից շատ... Արցախյան պատերազմի ելքը վնասեց ԵԱՀԿ Մինսկի խմ... ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտ... Նավթի գներն աճել են, թանկարժեք մետաղների գներ... Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառե... Փարիզի ոստիկանությունն ապամոնտաժել է քաղաքի հ... Առաջին գիշերրը մի քիչ խորհրդանշական էր. Գեղամ... Մոսկվայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնա... 128 մլրդ դոլար. Իլոն Մասկը հայտնվել է Bloombe... ԱՄԷ-ն ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայու... Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն ... Անհայտ կորած զինվորների հարազատների բողոքի ակ... Ռուբեն Ռուբինյանն ասաց մեղավոր է, միևնույն ժա... Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության նախա... Ընտանիքների մի մասը դեռ ՀՀ-ում են․ Արցախից եկ... Ո՛վ է Արցախի իրական ծախողը․ Նիկոլը բազմիցս է ... «Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան... Նախագիծ ենք ներկայացնելու, որ կապիտուլյանտ վա... Նիկոլը քաղաքական դիակ է, բայց ոչ մի բարոյական... Գիտնականները դեղամիջոց են գտել, որն արգելափակ... Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. այն ... Եղիսաբեթ II-ը գործարկել է սեփական մակնիշի ջին... Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումները Հացադուլ կանենք այնքան ժամանակ, մինչև հասնենք... Ֆրանսիայի հայերը նույնպես գտնվում են թուրքակա... ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտա... ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը ... «Իմ քայլից» Արսեն Կարապետյանը դիմում է գրել ա... Շարքային Արկադի Վերդյանը, դրսևորելով անձնական... ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայո... Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկու... Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյան... Առավոտ շուտ, շատ շուտ ժամի քննիչները եկան մեր... Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ի հիշատակ Ռիտա ... Ջորջ Սորոսը ձերբակալվել է և այժմ գտնվում է Ֆի... Ռուսաստանում վերջին ամիսներին ահաբեկչական հան... Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային... Գերմանիայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պա... Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի. «Ժաման... Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ուն... ԵՄ-ն առանց Միացյալ Նահանգների ի վիճակի չէ պաշ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Գերիներին գնդակահարե՞լ են. Փաստաբանը՝ հայ գեր... Ընթանում է Երևանի ավագանու նիստը. Արսեն Կարապ... Գերեվարվածների վերաբերյալ տեսանյութերը շատ դե... Ռուսական իշխանությունները մտադիր են Արցախի փա... Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ ... Ունեզրկել, և վերջ. Ինչու է կառավարությունը որ... Արևմտյան Ավստրալիայում տղամարդը մահացել է շնա... «Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տ... Ո՞ր կետի համար է բանակցել Փաշինյանը․ եռակողմ ... ՀՀ նախագահը չնայած պահանջում է Փաշինյանի հրաժ... Նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի... ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լե... Որոշվել է «աջուձախ» հայտարարել նկատողություն,... Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջան... «2021-ի պետական բյուջեի նախագիծը պասիվ է և պա... Կցանկանա՞ արդյոք ՌԴ-ն գործ ունենալ իր պետությ... Ինչպես փորձաքննության ենթարկել 11 հազար վիրավ... Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող ... Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատար տր... Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես վարչապետի... Նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ... Այս պատերազմում ես պաշտպանել եմ միայն Արցախի ... «Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 ա... Արայիկ Հարությունյանի հրաժարականին կարող են հ... Լևոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու. ... Հայ-ադրբեջանական նոր սահմանին ամրաշինական աշխ... Լավրովի և Շոյգուի այցը ՀՀ ու Ադրբեջան պատասխա... Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են․ ... Վթարի պատճառով ջուր չի լինելու Դիլիջանում Հերթը Բադասյանինն է. ով է հավանական փոխարինող... Մի քանի նախարարությունում ժողովներ են անցկացվ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan