Կանադայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Վերջին մեկ օրվա ընթացքում Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 674-ով` կազմելով ընդհանուր 222 887 մարդ, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկուշաբթի գերատեսչությունը տեղեկացրել էր 2531 նոր վարակվածի մասին: Կանադայում գրանցվել է 10 001 մահվան դեպք, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 28 հիվանդ: 9.7 միլիոն կանադացի կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, առողջացել է 186.4 հազար մարդ:
Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 15-ին: Սեպտեմբերի սկզբից հանրապետությունում վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում, հատկապես` Ալբերտա, Բրիտանական Կոլումբիա, Քվեբեկ, Մանիտոբա եւ Օնտարիո նահանգներում, որոնք կազմում են վիրուսով վարակման բոլոր դեպքերի ավելի քան 90 տոկոսը: Սեպտեմբերի 23-ին վարչապետ Ջասթին Թրյուդոն արդեն բախվել է, որ Կանադան արդեն բախվել է համաճարակի երկրորդ ալիքին, որը կարող է ավելի վատը լինել, քան առաջինը: