ՖԻՖԱ-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ջանի Ինֆանտինոյի կորոնավիրուսի թեստի պատասխանը եղել է դրական, նա հիվանդությունը տանում է թույլ արտահայտված սիմպտոմներով:
ՖԻՖԱ-ի նախագահը 10 օր կինքնամեկուսանա, այնուհետև կրկնակի թեստ կհանձնի:
Ինֆանտինոյի հետ վերջին օրերին շփում ունեցած անձինք կինքնամեկուսանան: