Բելգիայում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսով հոսպիտալացման նոր ռեկորդ
Բելգիայում նախօրեին գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների հոսպիտալացման 590 նոր դեպք, ինչը գերազանցել է համավարակի առաջին ալիքի ժամանակ սահմանված ռեկորդը, կիրակի հաղորդել է Le Soir թերթը:
Բրյուսելի եւ Լյոժի հիվանդանոցում, պարբերականի տվյալներով, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մահճակալների ավելի քան կեսը զբաղեցված է կորոնավիրուսով պացիենտների կողմից:
Հոկտեմբերի 15-21-ն օրական գրանցվել է կորոնավիրուսով վարակման միջինում նոր 11 891 դեպք, ինչը 50 տոկոսով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը: Այդ մասին վկայում են Sciensano առողջապահության հասարակական ինստիտուտի վերջին թվերը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Բելգիայում համավարակի առաջին օրվանից ի վեր վարակվել է 305 409 մարդ:
COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի օրական միջին ցուցանիշը կազմել է 39,1 հոկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում: