Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ պետք է զերծ մնան ղարաբաղյան հակամարտությունը սրելու քաղաքականությունից
Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ պետք է զերծ մնան քաղաքականությունից, որը նպաստում է Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության էսկալացիային: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից Եվրոպայի գործերով պետքարտուղար Կլեմեն Բոնը Radio GI-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ֆրանսիան ձգտում է հասնել ռազմական գործողությունների դադարեցման եւ հրադադարի հաստատման Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ նա Մինսկի խմբի համանախագահն է, որին հաջողվել է հասնել ռազմական գործողությունների դադարեցման: Այժմ պետք է ապահովել այն, որ սկսվեն բանակցություններ կողմերի միջեւ, ինչպես նաեւ պետք է հասնել նրան, որ որոշ ազդեցիկ երկրների, մասնավորապես, Թուրքիան, դադարեն հրահրել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես դա տեղի է ունենում ներկայում»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: