Իսլամական երկրները բոյկոտում են ֆրանսիական ապրանքները
Իսլամական մի շարք երկրների ընկերություններ Ֆրանսիայից ապրանքների ներկրման բոյկոտ են հայտարարել՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից չհրաժարվելու մասին նախագահ Էմանուել Մակրոնի խոստումների պատճառով, հաղորդում է RTL-ն:
Նման որոշում արդեն կայացրել են Քաթարի և Քուվեյթի առևտրային ցանցերը, բոյկոտի կոչեր են հնչում նաև Հորդանանում:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայում չեն հրաժարվի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները տպագրելուց՝ դպրոցի ուսուցիչ Սիմոն Պատիի հիշատակը հարգելուց հետո, որին գլխատել էր երիտասարդ չեչեն Աբդուլահ Անզորովը:
Ֆրանսիայում մարգարեի ծաղրանկարների հայտնվելը դատապարտել են մահմեդական երկրների մեծ մասը: