Samsung-ի հանգուցյալ ղեկավարի երեխաները կվճարեն ռեկորդային բարձր հարկեր ժառանգության համար
Samsung-ի հանգուցյալ ղեկավարի երեխաները կվճարեն ռեկորդային բարձր հարկեր ժառանգության համար, հաղորդում է Yonhap News Agency-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Samsung-ի նախագահ Լի Գոն Խին մահացել է հոկտեմբերի 25-ին 78 տարեկանում: Նա դարձել էր Samsung-ի երկրորդ նախագահը 1987 թվականին իր հոր եւ խմբի հիմնադրի մահից հետո:
Լի Գոն Խին մահից հետո թողել է հսկայական ժառանգություն. միայն ֆոնդային ակտիվները կազմում են շուրջ 15,9 մլրդ դոլար:
Աղբյուրների տեղեկություններով՝ ժառանգները կվճարեն շուրջ 9 մլրդ դոլար՝ որպես հարկ միայն ակցիաները ժառանգելու համար, հաղորդում է Gazeta-ն:
Ժառանգությունը ստանալու են Լի Գոն Խիի այրին, ոսդին եւ երկու դուստրերը: Ավագ դուստր Լի Բու Չժին գլխավորում է Samsung Hotel Shilla հյուրանոցների ցանցը, իսկ դուստր Լի Սո Խեն պատասխանատու է Samsung բարեգործական հիմնադրամի համար: Երրորդ դուստր Լի Յուն Խեն ինքնասպան է եղել 2005 թվականին: 2014 թվականին կորպորացիայի վերահսկողությամբ սկսել է զբաղվել նրա որդին եւ խմբի դուստր ընկերության՝ Samsung Electronics-ի փոխնախագահ Լի Չժե Յենը, որը համարվում է ժառանգորդ: