Հռոմում տեղի են ունեցել բախումներ պարետային ժամի դեմ բողոքի ցույց կազմակերպած նեոֆաշիստների և ոստիկանության միջև
Հռոմում տեղի են ունեցել բախումներ պարետային ժամի դեմ բողոքի ցույց կազմակերպած նեոֆաշիստների եւ ոստիկանության միջեւ Իտալիայում հակակորոնավիրուսային խստացումների նախօրեին, հաղորդում է France 24-ը:
Forza Nuova խմբավորումից դիմակներով շուրջ 200 նեոֆաշիստներ նետել են ոստիկանության ուղղությամբ արկեր եւ այրել աղբամանները ցույցերի երկրորդ երեկոյի ընթացքում Նեապոլում ոստիկանների հետ հարյուրավոր ցուցարարների բախումներից հետո:
Հռոմում ոստիկանությունը ձերբակալել է յոթ ցուցարարի: Repubblica պարբերականը հաղորդում է երկու վիրավորված սպաների մասին:
Բողոքի ցույցերը բռնկվել են երկրի մի շարք շրջանների իշխանությունների՝ կորոնավիրուսի տարածման տեմպը դանդաղեցնելու նպատակով գիշերային պարետային ժամ սահմանելու մասին որոշման հետեւանքով:
Ցուցարարները հավաքվել են Հռոմի կենտրոնում, սպասել կեսգիշերին, այնուհետեւ սկսել են անկարգությունները:
Իտալիան առաջին եվրոպական երկիրն է, որն առավելապես տուժել է կորոնավիրուսի հետեւանքով: Երկրի առողջապայության նախարարության տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով ավելի քան կես միլիոն վարակակիր, մահացել՝ ավելի քան 37 000 մարդ: