Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն ու Ավետարանոց գյուղերը
Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն ու Ավետարանոց գյուղերը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Արցախի ԱԻՊԾ-ն նշում է, որ հակառակորդը նշանառության տակ է վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:
«Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք»,- նշած է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։