Շուշի․ առաջին պսակադրությունը եկեղեցու վրա հարձակումից հետո. CivilNet (Տեսանյութ և լուսանկարներ)
Հոկտեմբերի 24-ին Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցավ առաջին պսակադրությունը՝ եկեղեցու վրա հոկտեմբերի 8-ին արդբեջանական օդուժի կրկնակի հարվածներից հետո։
«Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները»,- Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։