38 տարեկանում կյանքից հեռացել է Բրունեյի արքայազն Ազիմը
Շաբաթ օրը 38 տարեկանում կյանքից հեռացել է Բրունեյի արքայազն Հաջի Աբդուլ Ազիմը, հայտնում է «Սինհուա»-ն:
Նա ծնվել է 1982 թվականի հուլիսի 29-ին Բանդար-Սերի-Բեգավանում եւ Բրունեյի սուլթանի` Հաջի Հասանալ Բոլքիահի երկրորդ որդին էր:
Ըստ Բրունեյի սուլթանի գրասենյակի` շաբաթ օրվանից երկրում յոթօրյա սուգ է հայտարարվել, եւ երկրի բնակիչները պարտավոր են իջեցնել դրոշները:
Արքայազնի մահվան պատճառները չեն հաղորդվում: