Մեքսիկայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 հազար նոր դեպք է հայտնաբերվել. RT
Անցած 1 օրվա ընթացքում Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 հազար դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես տեղեկացնում է Մեքսիկայի առողջապահության նախարարությունը՝ վերջին 24 ժամում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման մոտ 6 604 դեպք: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը պաշտոնապես 880 775 է:
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 641 075 մարդ: COVID-19-ի հետևանքով մահացած քաղաքացիների թիվը 88 312 է: