Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հայազգի պատգամավորները ներկայացնում են 9 քաղաքական ուժ
Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցելու համար Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել է 47 ընտրական սուբյեկտ (կուսակցություն) և 2 ընտրական դաշինք:
Ինչպես տեղեկացնում է «Ալիք Մեդիա»-ն, բոլոր կուսակցություններն ու դաշինքները արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, ինչպես նաև՝ համամասնական և մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներին: «Այս տարի նախընտրական քարոզարշավը տարբերվող էր Վրաստանի հայաբնակ շրջաններում, պատճառը՝ Արցախում ստեղծված իրավիճակն է։ Սակայն, այնուամենայնիվ, մարդկանց հետաքրքրում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, ու ընդհանրապես երկրի ապագան: Բացի այդ, վիրահայերին հուզող հարցերից մեկը հենց հայերի ներկայացվածության խնդիրն է երկրի բարձրագույն օրենսդրական մարմնում:
Ստորև կներկայացնենք Վրաստանի մի շարք կուսակցություններ ու դաշինքներ, որոնք ամենահեղինակավորն են և շանսեր ունեն խորհրդարան մուտք գործելու, և կառանձնացնենք այդ կուսակցությունների ու դաշինքների հայազգի թեկնածուներին: