Թուրքիան հայտնվել է անհարմար վիճակում․ Ալիևը նահանջի տեղ չունի
Ադրբեջանի գործերը վատ են մի շարք պատճառներով. արդեն 4-րդ շաբաթն է չի կարողացել լուծել գլխավոր խնդիրը՝ հասնել շոշափելի և հաստատուն հաջողության, փոխարենը կրել է զգալի կորուստներ: Միաժամանակ միջազգային մակարդակում արձանագրվել է, որ Ադրբեջանը վերածվել է ահաբեկչական որջի: Ադրբեջանն արդեն հյուծվող ռեժիմում է: Այս պայմաններում մեզ առնվազն անհրաժեշտ է պահպանել համախմբվածությունը: Եվ, իհարկե, ռազմաճակատային դիմադրությունը շարունակելով՝ նաև կապիտալիզացնել քաղաքական դաշտում և փորձել Ադրբեջանի «վատ գործերի միջավայրը» խորացնել նաև քաղաքական առումով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
«Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Թուրքիան աստիճանաբար նոր իրողության հետ է առերեսվում, արդեն կոշտ հայտարարություններ են հնչում տարբեր երկրներից, և այդ ամենը Թուրքիայի համար բարենպաստ չի: Թուրքիան հայտնվել է անհարմար վիճակում:
Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ նվազագույն խնդիրը, որ դրել է Թուրքիան, Ադրբեջանն ամբողջապես կլանելն է, այնտեղ ռազմականյան և ռազմական հաստատում ունենալը և այնտեղ որևէ երրորդ երկրի ազդեցությունը բացառելը: Ալիևը գործիք է Էրդողանի համար, դեռ չեն հրաժարվում նրանից, դեռևս նրա դատավճիռը չեն կնքում, բայց ամեն ինչ գնում է դրան, Ալիևը շատ լավ դա հասկանում է, բայց նահանջելու տեղ չունի արդեն:
Մանրամասները՝ տեսանյութում: