Փաստ է, որ Սումգայիթում, ապա ԼՂ-ում դաժան հանցագործություններ կատարվեցին հայ ժողովրդի դեմ․ Պուտին
Այդ հակամտրությունն սկսվել է էթնիկ դիմակայությունից, ցավոք սա փաստ է, երբ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ իրականացվեցին հայերի դեմ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս հակամարտությունն սկսվել է ոչ որպես միջպետական հակամարտություն և պայքար տարածքների համար, այն սկսվել է էթնիկ դիմակայությունից։ Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, իսկ հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ կատարվեցին հայ ժողովրդի դեմ։ Այս ամենը համալիր պետք է հաշվի առնել», – ասել է Պուտինը։