Բաքվում Հունաստանի դիվանագետների անվտանգությունը սպառնալիքի տակ է
Ադրբեջանում Հունաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցները ժամանակ առ ժամանակ ստանում են իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:
Հունական SLPress-ի փոխանցմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի իշխանություններից հրապարակայնորեն պահանջել է անվտանգության երաշխիքներ իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների համար, սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է տրամադրել նմանատիպ երաշխիքներ:
Իրավիճակը սրվել է, երբ Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպան Կոնստանտինոս Պիպերիգոսին: Պաշտոնական Աթենքը նման քայլի է դիմել հոկտեմբերի 7-ին «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի՝ հոկտեմբերի 16-ի Հայաստան այցն ավելի է սրել վիճակը Բաքվում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչության համար:
Լրատվամիջոցը մեջբերում է Հունաստանի դեսպան Կոնստանդինիոս Պիպերիգոսի խոսքերը, որ իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ապակառուցողական հայտարարությամբ. «Ես կարող եմ Ձեզ ասել, և դա գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն գործընկեր է, այլև եղբայրական երկիր: