Զախարովան հայտարարել է՝ «օտարերկրացի զինյալների ներկայությունը Ղարաբաղում լուրջ խնդիր է Ռուսաստանի համար»
«Ռուսաստանցի ռազմական փորձագետները մանրակրկիտ վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողություններին օտարերկրացի զինյալների մասնակցության հարցը», – այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հարցը մեզ մտահոգում է, մենք այդ մասին նաև հրապարակայնորեն ենք հայտարարել։ Կարող եմ ձեզ վստահեցնել, որ շատ ակտիվորեն նաև ոչ հրապարակային աշխատանք է տարվում։ Մեզ համար դա իրոք շատ լուրջ խնդիր է», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։