Պուշկովը հայտարարել է խաղաղության անհնարինության մասին Ղարաբաղ թուրքական զորքեր մտցնելու դեպքում
Հինգշաբթի, հոկտեմբերի 22-ին, սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը` Ադրբեջանի իշխանությունների խնդրանքի դեպքում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թուրքական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին:
«Թուրք զինվորականները Ղարաբաղո՞ւմ: Դա հակամարտության ընդլայնման եւ միջազգայնացման կհանգեցներ եւ կբացառեր խաղաղության սցենարը: Էլ չասած անցյալի ուրվականների վերածննդի մասին»,- գրել է նա Twitter-ի իր էջին:
Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահը, խոսելով հանրապետության զորքերի` ԼՂՀ տարածք հնարավոր տեղափոխման մասին, ասել էր, որ զինված հակամարտության վերսկսման սկզբից Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն «արդեն նախանշել է իր դիրքորոշումը: Թուրքիան չի հապաղի եւ մեր նախագահը` առավել եւս»: