Հունաստանի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները Հունաստանի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զաքինթոս քաղաքից 61,1 կմ հյուսիս-արեւմուտք: Օջախը գտնվել է 6,6 կմ խորության վրա: