Չեխիայում կսահմանափակեն քաղաքացիների տեղաշարժը COVID-19-ի դեպքերի աճի պատճառով
եխիայի իշխանությունները հոկտեմբերի 21-ին կարգադրել են փակել մանրածախ առեւտրի խանութների մեծամասնությունը եւ դադարեցնել ծառայությունների տրամադրումը՝ COVID-19 կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է The Guardian բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Բացի այդ, կառավարությունը նաեւ պլանավորում Է սահմանափակումներ մտցնել տեղաշարժի նկատմամբ՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության, օրինակ, աշխատանքի գնալը կամ բժշկի այցելությունները: Դրա հետ մեկտեղ պարենային խանութները եւ դեղատները կշարունակեն աշխատել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: