ԱՄԷ-ի պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ այցելել է Իսրայել
ԱՄԷ-ի պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ այցելել է Իսրայել` մի շարք համաձայնագրեր ստորագրելու եւ բանակցություններ ստորագրելու համար: Հեռարձակումն իրականացնում Kan հեռուստաալիքը:
Ըստ ՏԱՍՍ-ի` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների գլխավորությամբ պատվիրակությանը կդիմավորի Բեն Գուրիոն օդանավակայանում, նրանց հետ ժամանում է նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին:
Գործակալության տվյալներով` հանդիպումից հետո տեղի կունենա «օդային հաղորդակցության, ներդրումների պաշտպանության, առանց վիզայի ռեժիմի, գիտության եւ տեխնոլոգիայի մասին» համաձայնագրերի ստորագրման արարողությունը:
Ավելի վաղ ԱՄՆ Սպիտակ տանը ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Իսրայելի միջեւ պատմական համաձայնագիր ստորագրվեց: Երկու արաբական պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց Թել Ավիվը հրաժարվել է Հորդանանի Պաղեստինյան Արեւմտյան ափի գրավման պլաններից: