Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ...

Sasapost․ Ինչո՞ւ է Իրանը խճճվել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս վերսկսվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, նշում է եգիպտական Sasapost պարբերականը։

Բախումների վերսկսումը Իսլամական Հանրապետության ղեկավարությանը դրեց դժվարին վիճակում, քանի որ նրան երկու երկրների հետ էլ կապում են դաշնակցային հարաբերություններ։ Թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը Թեհրանի աջակցության հույս ունեն, բայց նա առայժմ չեզոքություն է պահպանում՝ նախընտրելով չներքաշվել ռազմական առճակատման մեջ։

Դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն լուծումն է

Երբ հուլիսին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը բռնկվեց նոր ուժով, Իրանը ստանձնեց հարցը դիվանագիտության եւ երկխոսության միջոցով հարթելու խնդիրը։ Այսպես, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, օրինակ, Ադրբեջանի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարների եւ դիվանագետների հետ հեռախոսային զրույցներում նրանց միջնորդի ծառայություն էր առաջարկել։

«Երկու երկրների միջեւ հակամարտության վերսկսման առաջին ժամերից Իրանն ուշադիր հետեւում է իրավիճակին, իսկ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շարունակում է բոլոր կողմերի հետ բանակցություններ վարել ճգնաժամի կարգավորման նպատակով»,- Sasapost-ին ասել է Իրանի ԱԳ նախարարությունից մի բարձրաստիճան պաշտոնյա։ Նա որոշել է չներկայանալ, քանի որ լիազորված չէ խոսելու լրատվամիջոցների հետ։

Այդուհանդերձ, իրանցի նախարարի ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, իսկ երկրների միջեւ հակամարտությունը շարունակվում է։ Իրանն ի սկզբանե հստակ հայտարարել է իր չեզոք դիրքորոշման մասին։ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը պատրաստել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ճգնաժամի կարգավորման հանգամանալից ծրագիր։

Դրանից բացի, իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ շեշտել են այդպիսի միջնորդության անհրաժեշտությունը՝ զինված հակամարտության մեջ ներգրավվելու փոխարեն, որը վնաս կհասցնի տարածաշրջանային բոլոր խաղացողներին։

Իրանի ԱԳՆ աշխատակիցը Sasapost-ի հետ հարցազրույցում նշել է, որ այս պահին գերատեսչության կողմից մշակված հակամարտության կարգավորման ծրագիրը լավագույն այլընտրանքն է․ «Ծրագրում կան կետեր երկու երկրների միջեւ անհապաղ հրադադարի եւ Թեհրանի միջնորդությամբ բանակցությունների գործարկման մասին»։

Դիվանագետի խոսքով՝ Իրանի ԱԳ նախարարությունը կարծում է, որ կարող է հասնել երկկողմ բանակցությունների անցկացմանը, եւ երկխոսությանն այլընտրանք չկա։ «Մենք վստահ ենք, որ նախարարն ի զորու է գործընթացը գործարկել, եւ ցանկանում ենք, որ հակամարտության կողմերը նրան այդ հնարավորությունը տան։ Եթե նրանք համաձայնվեն որպես բարի կամքի նշան պահպանել հրադադարի ռեժիմը, մենք մեծ առաջընթացի վկաները կդառնանք»,- կարծում է գերատեսչության աշխատակիցը։

Չեզոքություն եւ կողմնակալություն․ հակամարտության վերաբերյալ Իրանի ոչ միարժեք դիրքորոշումը

Հիմնվելով անցյալում իրանցիների եւ հայերի հարաբերությունների վրա՝ ոմանք ենթադրում էին, որ Իսլամական Հանրապետությունը հանդես կգա Հայաստանի կողմում, բայց նա մինչեւ հիմա չեզոքությանն է հետեւում։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական բնույթը Իրանին թույլ չի տալիս աջակցել հակամարտող կողմերից մեկին։

Միաժամանակ նկատում ենք անսպասելի բարեհաճություն Ադրբեջանական Հանրապետության հանդեպ, ինչի մասին կարելի է դատել երկրի ադրբեջանական նահանգներում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի 4 ներկայացուցիչների հայտարարությամբ։

Ինչպես հայտնի է, Իրանի Արեւելյան Ադրբեջան, Արեւմտյան Ադրբեջան, Զենջան եւ Արդեբիլ նահանգներում բնակչության մեծամասնությունը կազմում են ադրբեջանցիները, որոնց թվաքանակը գնահատվում է (Իրանի 84 մլն բնակչության ընդհանուր թվաքանակում) շուրջ 20 միլիոն։ Սա Իսլամական Հանրապետությունում խոշորագույն փոքրամասնությունն է։ Այսպես՝ այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչները այս նահանգներում հանդես են եկել ընդհանուր հայտարարությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական Հանրապետության մասն է։

«Ոչ մի կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը պատկանում է Ադրբեջանին, եւ նրա օկուպացումն անթույլատրելի է։ Իր տարածքը վերադարձնելու Ադրբեջանական Հանրապետության գործողություններն օրինական են»,- նշված է հայտարարության մեջ։

Իրանական քաղաքական ավանդույթների համաձայն՝ Ալի Խամենեիի ներկայացուցիչները չեն կարող այդպիսի հայտարարություններ կատարել առանց նրա համաձայնության, ուստի այդ հայտարարությունը պետք է դիտարկել որպես այաթոլլահի պաշտոնական դիրքորոշում։

Ընթացիկ հակամարտության վերաբերյալ Իրանի այսքան ոչ միարժեք դիրքորոշումը փորձագետների շրջանում որոշ շփոթություն է առաջացրել։ Մի կողմից ԱԳ նախարարությունը չեզոքություն է պահպանում, իսկ մյուս կողմից՝ գերագույն առաջնորդի դիրքորոշումը վկայում է հակամարտության կողմերից մեկի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մասին։

Այս կապակցությամբ հարց է ծագում՝ ինչո՞ւ են իրանական շրջանակներում Թեհրանից պահանջում հակամարտության վերաբերյալ ավելի հստակ դիրքորոշում գրավել։ Ինչո՞ւ էինք նրանք ակնկալում, որ նա կկանգնի Հայաստանի կողմում։

Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է վերլուծել Թեհրանի հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։

Իրանա-ադրբեջանական հարաբերություններ․ մեծաթիվ ընդհանուր հայտարարներ եւ մեծաթիվ մեղադրանքներ

Երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանն անկախություն հռչակեց, Իրանն առաջիններից մեկը ճանաչեց նոր պետությունը, որտեղ բնակվում են գերազանցապես շիա մուսուլմաններ։ Դրանից բացի, նա այնտեղ ուղարկեց զինվորականների եւ զենք Հայաստանին դիմակայելու համար, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զբաղվեց Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի պատրաստությամբ։

Ադրբեջանի Հանրապետության եւ նրա հյուսիսային հարեւանի բարեկամական եւ եղբայրական հարաբերություններն ակտիվորեն զարգացան եւ ամրապնդվեցին հատկապես երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի օրոք: Սակայն, երբ ադրբեջանցիները սերտ հարաբերություններ հաստատեցին 1979 թվականից Իսլամական Հանրապետության թիվ մեկ թշնամու` Իսրայելի հետ, նրանց միջեւ տարաձայնություններ առաջացան:

Իրանցի նախկին դիվանագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Ֆերիդուն Մաջլիսին նշում է, որ իր երկիրը Բաքվի հետ բազմիցս քննարկել է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հարցը, սակայն Ադրբեջանի եւ իսրայելցիների միջեւ անհրաժեշտ հեռավորության հասնելու Իրանի բոլոր փորձերն անհաջող են եղել: «Թել Ավիվը միշտ փորձում է ընդլայնել իր ներկայությունն Իրանի տարածաշրջանային անվտանգության համակարգում, իսկ Թեհրանը բազմիցս նախազգուշացրել է Բաքվին այդպիսի ընդլայնման վտանգի մասին եւ դժգոհություն հայտնել իր եւ Իսրայելի միջեւ բարեկամական հարաբերությունների կապակցությամբ: Մենք ադրբեջանցիներին ասել ենք, որ այդ հարաբերությունների միջոցով Թել Ավիվը ցանկանում է սպառնալիք ստեղծել Իրանի անվտանգության համար»,- հավելել է նախկին դիվանագետը:

Ժամանակի ընթացքում Բաքվի եւ Թեհրանի միջեւ բարեկամությունն ու ընդհանուր հայտարարները փոխարինվեցին տարաձայնություններով եւ լարվածությամբ: Այդպես, 2000 թվականը երկու երկրների հարաբերությունների անկման սկիզբը դարձավ. Կասպից ծովում իրանական նավերը հարձակվեցին ադրբեջանական նավի վրա:

Մինչդեռ Բաքվի եւ Թել Ավիվի միջեւ անվտանգության համագործակցությունը բազմաթիվ մտահոգություններ է առաջացրեց: Բաքուն իսրայելական զենքի խոշորագույն ներկրողներից մեկն է: Իսրայելն օգնեց Ադրբեջանին բանակ ստեղծել եւ զինեց այն առաջադեմ պաշտպանական համակարգերով: Սկսվեցին փոխադարձ մեղադրանքները: 2012 թվականին Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը Իրանի 22 քաղաքացու ձերբակալեց` լրտեսության մեղադրանքով: Բացի այդ, Բաքուն հայտարարեց 40 անձանց ձերբակալման մասին` իրանական հետախուզության եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցելու մեղադրանքով: Ի պատասխան` Իրանը Թեհրանում Ադրբեջանի դեսպանին մեղադրեց իրանական միջուկային գիտնականների սպանության նպատակով իսրայելական «Մոսադ» գործակալության հետ համագործակցության մեջ: Հարկ է նշել, որ Թել Ավիվն անօդաչու թռչող սարքերի հիմնական արտահանողն է Ադրբեջան: Իհարկե, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունն ազդել է նրանց միջեւ առեւտրի ծավալների վրա այն ժամանակ, երբ իրանցիները փորձում են տնտեսական լծակներ գտնել` ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար:

Այդպես, 2012 թվականին, երբ երկու երկրների միջեւ լարվածության աճ էր նկատվում, առեւտրաշրջանառության ծավալը 300 միլիոն դոլար էր կազմել` նախորդ տարվա 500 միլիոնի համեմատ:

Մինչդեռ 2012-ին Բաքու կատարած այցի ժամանակ Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց, որ իր երկրի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի ծավալը 4 միլիարդ է, ինչը 13 անգամ գերազանցում է ապրանքաշրջանառությունը Բաքվի եւ Թեհրանի միջեւ:

«2010 թվականից մինչեւ 2012 թվականն Ադրբեջանն իրանական հարյուրավոր գործարաններ փակեց, եւ կարելի է ասել` վտարեց իր տարածքից իրանցի գործարարների եւ ներդրողների մեծ մասին, ովքեր փորձեցին խուսափել տնտեսական պատժամիջոցներից»,- պատմում է իրանցի տնտեսական վերլուծաբան Ալի Ֆաքիհին:

Երբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին 2013 թվականին ստանձնեց իր պաշտոնը, նա իր վրա վերցրեց Թեհրանի եւ Բաքվի լավ հարաբերությունների վերականգնման խնդիրը, եւ չնայած ամբողջությամբ դա անել չհաջողվեց, նա կարողացավ էապես կրճատել նրանց միջեւ առկա լարվածությունը:

Նրանց միավորում էր միջազգային մեկուսացումը: Ինչպե՞ս Հայաստանը շահեց Իրանի վստահությունը

Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների ժամանակահատվածում Իրանն աշխատել է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Կարելի է ասել, որ, ի տարբերություն Բաքվի, Երեւանը կարողացավ շահել Իսլամական Հանրապետության վստահությունը, եւ դա հիմնականում պայմանավորված էր Իրանի եւ Հայաստանի մեկուսացմամբ: Մինչ Թեհրանին տնտեսական պատժամիջոցներ եւ բոյկոտներ են սպառնում միջազգային հանրության կողմից իր միջուկային ծրագրի պատճառով, Հայաստանն աշխարհագրորեն մեկուսացված է` որպես դեպի ծով ելք եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ (դրանց հետ կոնֆլիկտների պատճառով) բաց սահմաններ չունեցող երկիր:

Հայաստանը որոշում է համագործակցել Իրանի հետ` Վրաստանի հետ առեւտրին ապավինելու փոխարեն: Արդյունքում, Իսլամական Հանրապետությունն անփոխարինելի առեւտրային միջանցք եւ էներգիայի մատակարար է դառնում Հայաստանի համար: Բացի այդ, երկու երկրներն էլ ձգտում են ամրապնդել մշակութային կապերը. քրիստոնյա փոքրամասնությունն Իրանում հիմնականում հայկական ծագում ունի, իսկ Հայաստանն իրանցիների համար սիրված հանգստի ուղղություն է:

Իրավիճակը մթագնեց Հայաստանի վրա ճնշումն ԱՄՆ-ի կողմից` Իրանի հետ հարաբերությունների պատճառով: Այդպես, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց հայկական ընկերությունների եւ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ` Իրանի հետ կապերի համար, սակայն, չնայած դրան, երկու երկրների միջեւ առեւտրի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը շարունակվում է մինչ օրս:

Ֆերիդուն Մաջլիսիը կիսվել է իր կարծիքով Sasapost-ի հետ. «Հայաստանը կարողացավ շահել Իրանի ղեկավարության վստահությունը` չնայած Միացյալ Նահանգների կողմից աճող ճնշմանը: Այն իսկապես բարեկամական երկիր եւ դաշնակից է, որից չի կարելի հրաժարվել»:

դիտվել է 819 անգամ
ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan