Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա...

Թուրքիայում ապրող հայաստանցիները հայրենիք վերադառնալու ճանապարհներ են փնտրում. նրանք տագնապած են

Արցախյան վերսկսված պատերազմի առաջին օրվանից Թուրքիայում հայերի դեմ ատելության նոր ալիք է բարձրացել։ Ադրբեջանցիները ատելության կոչերով և դրոշներով աղմկոտ ավտոերթեր իրականացրին Ստամբուլի՝ ինչպես հայաստանցիներով բնակեցված Քում Քափը թաղամասով մեկ՝ անցնելով Պոլսո Հայոց պատրիարքանի կողքով, այնպես էլ՝ հայաշատ Շիշլի թաղամասում՝ հատուկ կանգառ իրականացնելով Հրանտ Դինքի սպանված վայրի դիմաց և այլ վայրերում։

Հայատյաց կոչերի և «Ղարաբաղը մերն է և մերն է լինելու» վանկարկումների ուղեկցությամբ վերջին շաբաթների ընթացքում Ստամբուլի Բեյազետի հրապարակում, ինչպես նաև այլ վայրերում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ կազմակերված բողոքի ցույցերի ընթացքում ծածանվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Ցուցարարները բաց չեն թողնում հերթական անգամ թուրքական հասարակության մեջ «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի շրջանառման առիթը։ Արժե հավելել, որ թուրքական հասարակության մի ստվար զանգված ընդհանուր հաշվով հետաքրքրած չէ «եղբայրական» Ադրբեջանի «Ղարաբաղի խնդրով»։ Այդ ցույցերը մինչ օրս էլ շարունակվում են, և Ստամբուլի փողոցներով շրջելիս տեղ-տեղ կարող ես հանդիպել կողք կողքի ծածանվող Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, սակայն պետք է արձանագրել, որ թուրք հասարակության բնականոն առօրյան չի խախտվել։

Այսօրվա Թուրքիան և՛ մեդիա տիրույթում, և՛ Ադրբեջանին սատարելու իր անթաքույց ծրագրերով պետական մակարդակով ծայրից ծայր հայատյաց քարոզչություն է իրականացնում։ Արդյունքում՝ էական նշանակություն չունի՝ հայաստանցի՞ հայ է, թե՞ տեղացի հայ, բոլոր հայերն են երկրում տագնապած՝ պոլսահայերից մինչև հայաստանցիներ։

Դեռևս Տավուշյան պատերազմի ժամանակ ատելության հողի վրա 3 հայաստանցիների և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, որը բարեբախտաբար լուրջ հետևանքների չի հանգեցրել։ Իսկ այն, ինչ ունենք այսօր, բոլորովին այլ, վերստի՛ն և օր օրի բորբոքվող ատելություն է, ինչը անհանգստանալու լուրջ առիթ է տալիս՝ ազգայնականները կարող են թիրախավորել հայերին։ Եվ նաև սա է պատճառը, որ Թուրքիայի Հանրապետությունը՝ գիտակցելով երկրի ներսում տիրող պայթյունավտանգ մթնոլորտը և դրանից բխող անցանկալի սցենարները ներքաղաքական դաշտում, հայկական հաստատությունների մոտ՝ պատրիարքարան, եկեղեցիներ, դպրոցներ և այլն, շուրջօրյա ոստիկանական հսկողություն է սահմանել։

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber․am-ը՝ Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը թուրքական «NTV»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սոցցանցերում և այլ հարթակներում Թուրքիայի հայ քաղաքացիներին սպառնալու կամ հետապնդելու վերաբերյալ լուրերին։

Շենթոփը պնդել է, որ Թուրքիայի քաղաքացի հայերին չպետք է կապել արցախյան լարվածության հետ: Ապա անդրադառնալով Թուրքիայում բնակվող հայերի հնարավոր թիրախավորումներին՝ ասել է․ «Գիտենք, որ Թուրքիայի հայերն այս զարգացումների հետ որևէ կապ չունեն: Ճիշտ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրը կապել Թուրքիայի հայ քաղաքացիների հետ»։

Ներկա դրությամբ հայաստանցիների ինքնակազմակերպվածությունն ակնհայտ է․յուրաքանչյուր ոք հնարավորինս հեռու է մնում ենթադրյալ սադրանքներից՝ գիտակցելով պահի լրջությունն ու վերահաս վտանգը, շատերը հայրենիք վերադառնալու անվտանգ ճանապարհների որոնման մեջ են։

Հայաստանից զանգահարում են նրանց բարեկամները և կոչ անում վերադառնալ, սակայն այս պահին նրանք փակուղու մեջ են։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում, երբ Թուրքիան այս պատերազմում սատարում է Ադրբեջանին, որքանո՞վ է անվտանգ ՀՀ քաղաքացիների Թուրքիայից Հայաստան ավտոբուսով վերադառնալը։ Մյուս կողմից՝ հեշտ չէ ինքնաթիռով մեկնելը, քանի որ տոմսը բավականին թանկ է՝ մոտ 250 ԱՄՆ դոլար։ Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 14-ի Ստամբուլ-Մինսկ-Երևան ուղղության ուղևորների մեծամասնությունը հայաստանցիներ էին։

Ստամբուլում ապրող գործարար Գագիկ Մուշեղյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ավտոբուսով Հայաստան վերադառնալու համար շուրջ 200 ՀՀ քաղաքացի է հերթագրվել և սպասում է մեկնելու օրվան։

«Հույս ունենք, որ տեղափոխության գործընթացի անվտանգության բոլոր հարցերը վերջնականապես կլուծվեն և ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսները մոտակա ժամանակահատվածում Թուրքիայից կուղևորվեն դեպի Հայաստան։ Ներկա պահին այս ուղղությամբ բավականին լուրջ և պատասխանատու քայլեր են ձեռնարկվում համապատասխան անձանց կողմից, ինչի մասին հավելյալ մանրամասներ հրապարակելուց նպատակահարմար է զերծ մնալ»,- ասում է պարոն Մուշեղյանը։

Իր ընտանիքի հետ Ստամբուլում բնակվող ՀՀ քաղաքացի Արթուր Ս․-ն մեզ հետ զրույցում անդրադարձավ հայաստանցիների ներկա վիճակին և առհասարակ Արցախի պատերազմի պատճառով Թուրքիայում տիրող մթնոլորտին․

«Այս պահին Թուրքիայում գտնվող մեր հայերի մեծամասնությունն ունի որոշակի մտահոգություններ, որոնք կապված են ոչ թե Թուրքիայի կառավարության կամ թուրք ժողովրդի հետ, այլ ավելի շատ Ադրբեջանի քաղաքացիների հետ։ Թուրքիայում ադրբեջանցիները թվով շատ են և իրենց դրսևորում են այնպես, կարծես թե գտնվում են սեփական երկրում։ Չեմ ուզում անտեսել այն փաստը, որ թուրք ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողության տակ է պահում պատրիարքարանը և այլ հաստատություններ։ Թուրք ժողովրդի վերաբերմունքը հայերի հանդեպ կարելի է ասել, որ չի փոխվել․ չեմ լսել դեպք, որ այս օրերին հայերին աշխատանքից հեռացնեն հայ լինելու համար։

Աշխատանքի բերումով շատ եմ շփվում նրանց հետ և նկատել եմ, ու թուրք ժողովուրդը հիմա բաժանվել է 3 խմբի։ Առաջին խմբում նրանք են, որոնք ապավինում են երկրի լրատվությանն ու արդարացնում Ադրբեջանին։ Եվ քանի որ հայերին թուրքական լրատվությունը բոլոր բացասական կողմերից է ներկայացնում, նրանց պատկերացումներում մենք մարդասպան ազգ ենք դիտվում։ Հաջորդ խումբն էլ իրեն զուսպ է պահում՝ կարծես թե մեր միջև ոչինչ էլ չի եղել։ Իսկ մյուս խումբն էլ, որն իմ կարծիքով քիչ տոկոս է կազմում, հետևում է տեղական և այլ երկրների լուրերին, տեղեկացված է Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումներից, և վստահ ասում է՝ սա մեր պատերազմը չէ։ Ավելին՝ նրանք սխալ են համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած խնդիրներին Թուրքիայի միջամտությունը։ Այդպես մտածող թուրքերից մեկն ինձ ասել էր՝ եթե վտանգ զգաք, պատրաստ ենք ձեզ ընտանքիով հյուրընկալելու մեր տանը»։

- Արթուր, իսկ ի՞նչ ծրագիր ունեն հայաստանցիները։

- Այստեղ գտնվող հայերից շատերը մեկնում են Հայաստան մշտական։ Մի մասը մտադիր է որոշ ժամանակ հետո վերադառնալ։ Կան հայեր, որոնք իրենց ընտանիքի անդամներին ուղարկել են Հայաստան, սակայն իրենք դեռ մտադիր չեն վերադառնալ որոշակի հանգամանքներից ելնելով։ Իհարկե կան նաև այնպիսիք, որոնք կացության իրավունքի համար են դիմել և սպասում են կացության քարտը ստանալուն։ Բոլոր դեպքերում էլ հայաստանցիները փնտրում են վերադարձի հնարավոր ճանապարհներ։ Ես նույնպես ցանկանում եմ ամենակարճ ժամանակահատվածում վերադառնալ Հայաստան։ Հայաստանում իմ տեղը զինվորի կողքին լինելն է, սակայն ընտանիքիս անվտանգությունն ապահովելուց հետո միայն։

- Ստամբուլում ադրբեջանցիները հայերին կռիվների մեջ ներքաշելու փորձեր կատարե՞լ են։

- Բարեբախտաբար ադրբեջանցիների կողմից դեռ չի եղել հայերին սադրելու փորձ, սակայն երկրում տիրող ատելության պայմաններում բոլորս գիտակցում ենք, որ չի բացառվում։ Ես ինքս բնակվում եմ բազմաբնակարան շենքում և մեր հարևանությամբ բնակվում են 2 ադրբեջանցի ընտանիք։ Թեև նրանց հետ որևէ շփում չունենք, սակայն նրանք տեղյակ են մեր հայ լինելու մասին։

Հ․Գ․ Տեղեկացնենք, որ Թուրքիայում ապրող շատ հայաստանցիների զավակներ այսօր սահմանին են և մասնակցում են հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։ Դժբախտաբար, ամեն օր Թուրքիայում ապրող հայաստանցիները լսում են Արցախում զինվորություն անող իրենց զինվորիների մահվան բոթը։

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

դիտվել է 8029 անգամ
ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan