Թուրքիան Սիրիայից ահաբեկիչների նոր խմբաքանակ է տեղափոխել Ադրբեջան
Սիրիական աստղադիտարանի ակտիվիստները հաստատել են, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիայից վարձկանների նոր խմբաքանակ է տեղափոխել Ադրբեջան: Վերջին խմբաքանակը ներառել է «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզայի դիվիզիա» և այլ խմբավորումների ավելի քան 400 մարտիկների, որոնք ավելի վաղ պետք է ուղարկվեին Ադրբեջան:
Սակայն սիրիացի վարձկանների տեղափոխումը Արցախ ժամանակավորապես դադարեցվել էր հրադարարի պայմանավորվածության պատճառով: Ադրբեջան ուղարկված սիրիացի զինյալների ընդհանուր թիվն առնվազն 2050 է: