Տրտնջալու և հուսախաբվելու իրավունք չունենք. բժիշկ Տարոն Տոնոյան
Բժիշկներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով։ Ասում են՝ տրտնջալու ու հուսախաբվելու իրավունք չունեն։ Արցախցի ու Հայաստանցի բժիշկներն օր ու գիշեր անում են ամեն հնարավորը, որպեսզի վիրավորները շուտ ապաքինվեն։
«Մենք տրտնջալու, հուսախաբվելու իրավունք չունենք, իհարկե, աննախադեպ ինտեսնիվ ծանր պատերազմի մեջ ենք, բայց փառք հայոց ժողովրդին, որ կարողանում ենք դիմակայել Թուրքիային և Ադրբեջանին, իրենց վարձկաններով հանդերձ։ Բնականաբար, բուժաշխատողներն էլ հոգնածություն ունեն, բայց բոլորիս կոչ եմ անում չհուսահատվել, չվահատվել, որովհետև մենք ավելի դժվար օրեր ենք տեսել։ Էն թափված արյունը, էն կորուստները, որ մենք ունեցել ենք՝ պետք է հաղթանակով ավարտենք, որ վերքերը ամոքվի»,- ասում է «Տոնոյան» բժշկական կենտրոնի հիմանդիր տնօրեն Տարոն Տոնոյանը։
Վիրավորներներն էլ պատրաստ են կրկին առաջնագիծ մեկնել։
«Մենք էդ հաղթանակին հասնելու ենք, ես երբեք հույսս չեմ կորցրել, ու էսօր ես պատրաստ եմ գնալ, ոչ թե գնամ Երևան կամ էստեղ մնամ բուժվեմ։ Պատրաստ եմ վերադառնալ իմ անձնակազմի կողքը»,- ասում է վիրավորներից մեկը։
Տեսանյութը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության